Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

SpaceX ընկերությունը սահմանափակել է Ուկրաինայում Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքը՝ կատարելով Սպիտակ տնից ստացված կարգադրությունը: Այս մասին Reuters -ին հայտնել են աղբյուրները։ Նրանք չեն հստակեցրել, թե ով է տվել այդ հրամանը։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ կարգադրությունը չի եկել ԱՄՆ նախագահից՝ չմանրամասնելով այլ հանգամանքներ, փոխանցում է Meduza-ն։

Starlink-ի ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին Ուկրաինայի պաշտոնյաներն ու զինվորականները սկսել էին հայտնել հոկտեմբերի 14-ի առավոտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ սահմանափակումների պատճառով որոշ առաքելություններ խափանվել են։

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ իշխանություններին և գտնվում են նրանց վերահսկողության ներքո։ Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Axios-ի աղբյուրները պնդել էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կապ չունի սահմանափակումների հետ։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով զինվորականներին, հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Starshield համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի