Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2026 | 10:50
Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կկայանա ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված երկկողմ կլոր սեղան։ Այս մասին հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև լուսանկարներ են, թե ինչպես են ադրբեջանական կողմի ներկայացուցիչները ուղևորվում Հայաստան՝ անցնելով ցամաքային անցակետը։
Հաղորդագրության համաձայն՝ կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգը, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնությունները։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ձևավորման և զարգացման միջոցները, կայուն տնտեսական համագործակցության, առևտրի զարգացման և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստեղծման հնարավորությունները։ Քննարկումների օրակարգում ներառված են նաև հումանիտար հարցերը, երիտասարդության հետ աշխատանքը, կրթության ոլորտը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև անմիջական և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

