Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «այն մարդը չէ», որի հետ ԱՄՆ-ը պետք է գործ ունենա, քանի որ, նրա պնդմամբ, Զելենսկին չի ցանկանում բանակցել պատերազմի դադարեցման շուրջ։ Европейская правдa-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին ասել է Newsmax-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունները Զելենսկիի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների շարքի շարունակությունն են։ Մասնավորապես, Թրամփը հայտարարել էր, որ «Ուկրաինայի համար ժամանակն է նոր առաջնորդ ընտրել»։

«Նա (Զելենսկին) այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Բայդենը նրան հարյուր միլիարդավոր դոլարներ է տվել՝ միլիարդներ ու միլիարդներ։ Կարծում եմ՝ նրանք (Ուկրաինան և Ռուսաստանը), ի վերջո, ինչ-որ համաձայնության կգան։ Բայց ոչ նրա հետ։ Նա չի ցանկանում պայմանավորվել։ Նա ասում է, թե ցանկանում է համաձայնության գալ, բայց իրականում չի ցանկանում»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ «Զելենսկիի մեծ աջակիցը չէ», և նշել, որ «նրանք ավերել են այդ երկիրը»։

«Իրականում ամեն ինչ սկսվել է Բարաք Օբամայից, երբ նրանք ստիպեցին հանձնել Ղրիմը։ Ղրիմը, անկասկած, Ուկրաինայի ամենաարժեքավոր մասն է։ Այն չորս կողմից շրջապատված է օվկիանոսով, այնպես չէ՞։ Երկրի ամենագեղեցիկ անկյունն է։ Ես լավ հողատարածքներից գլուխ եմ հանում։ Նրանք հանձնեցին Ղրիմը, բայց ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Զելենսկին մեկնեց Պուտինի հետ հանդիպման, և նրանց հանդիպումը շատ վատ անցավ»,- հայտարարել է Թրամփը։

Նա նշել է, որ Պուտինն ատում է Զելենսկիին, իսկ Զելենսկին՝ Պուտինին, և «երբ մարդկանց միջև նման ատելություն է տիրում, շատ դժվար է համաձայնության հասնել»։ Միաժամանակ, Թրամփը համոզված է, որ պատերազմը «պետք է շուտով ավարտվի», քանի որ «իրականում երկու կողմերն էլ կցանկանային, որ այն ավարտվեր»։

«Սակայն, իմ կարծիքով, Զելենսկիի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Թրամփն Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին նnր հարվածները որակել է «ամոթալի»՝ հավելելով, որ դրանք հանգեցնում են էներգակիրների համաշխարհային գների բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Թրամփի վերջին հայտարարություններից հետո Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայում նախագահական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։

Բացի այդ, օրերս Զելենսկին ափսոսանք էր հայտնել, որ «Ուկրաինան կորցնում է ուժեղ գործընկերոջ»՝ ի դեմս ԱՄՆ-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի