Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Մենք որևէ մտահոգություն չունենք։ Մենք վստահում ենք մեր հայ եղբայրներին»,- այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադարնալով հարցին, թե որոնք են Թեհրանի մտահոգությունները TRIPP-ի վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Թեհրան կատարած իր վերջին այցին և TRIPP-ի շուրջ իրանական կողմի դիրքորոշմանը, ընդգծել էր, որ մեդիադաշտում այդ մտահոգությունները խիստ ուռճացված են ներկայացվում։

Միրզոյանը պարզաբանել էր, որ իրանական կողմի հիմնական հարցադրումը վերաբերում է երթուղու երկայնքով ամերիկյան կամ այլ երրորդ ուժերի հնարավոր զինված ներկայությանը։ 

«Ասում են՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով։ Ասում ենք չի՛ լինելու։ Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Իրանական կողմում հարցեր եղել են, դրանց պատասխանները տրվել են, և իմ տպավորությամբ՝ իրանական կողմն այս ընթացքով բավարարված է»,- նշել էր նախարարը՝ հավելելով, որ երրորդ կողմի զինված բացակայության պայմաններում Իրանը ևս հնարավորություն կունենա միանալու և օգտվելու այդ ենթակառուցվածքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան