Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Հայաստանը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու և նոր հանքավայրեր ուսումնասիրելու ու զարգացնելու ներուժ ունի։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

«Նոր Հայաստանում փոխվեց այն, որ տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ ուսումնասիրվում են շատ ավելի ցածր պարունակությամբ հանքավայրեր, որոնք կարող են լինել շահութաբեր ներդրողի համար»,- նշեց Ալոյանը։

Անդրադառնալով երկրաբանական տվյալների հավաստիությանը՝ նա ասել է, որ Հայաստանի պետական ֆոնդում հիմնականում խորհրդային տարիների հաշվետվություններն են, որոնք թվայնացվել են։ Սակայն այդ ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները բավարար չափով զարգացած չէին՝ ճշգրիտ տվյալներ ստանալու համար։

Որպես օրինակ՝ Ալոյանը նշեց հորատման աշխատանքները։ Նրա խոսքով՝ նախկինում հորատահանուկի ելքը կարող էր կազմել 50-60 տոկոս, մինչդեռ ժամանակակից սարքավորումներով այն հասնում է 92-95 տոկոսի, ինչն ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու հնարավորություն է տալիս։

«Ի՞նչ է պետք ինվեստորին։ Ինվեստորը ուզում է տեսնել եղած ինֆորմացիան, մշակել և այնուհետև ունենա կարծիք՝ արդյո՞ք արժե շարունակել ներդրել և զարգացնել այս ծրագիրը»,- բացատրեց նա։

Ալոյանի գնահատմամբ՝ Հայաստանի երկրաբանահետախուզական ոլորտը 1990-ականներին անկում է ապրել և միայն այժմ է սկսում վերականգնվել։ Այդ պատճառով, նրա խոսքով, երկրաբանական տվյալների պակաս կա, ինչը լրացուցիչ աշխատանք է պահանջում ոլորտի զարգացման համար։

Նա կարծում է, որ «Ամուլսարի» ծրագրի հաջողությունը կարող է նպաստել Հայաստանում նոր ներդրողների ներգրավմանը։

«Ես կարծում եմ, որ Ամուլսարի ծրագրի հաջողությունից հետո միջին չափի ընկերությունները հետաքրքրված կլինեն Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու կամ հանքավայրեր շահագործելու»- ասաց Հայկ Ալոյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է համակարգի առկա երկրաբանական տվյալները, հնարավորության դեպքում թարմացնի դրանք՝ հաշվի առնելով նաև գիտնականների ուսումնասիրությունները, և Հայաստանի երկրաբանական կառուցվածքի ու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնի պոտենցիալ ներդրողներին։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադրի համոզմամբ՝ այդ աշխատանքը հնարավորություն կտա ներդրողներին գնահատել Հայաստանի երկրաբանահետախուզական և հանքավայրերի շահագործման ծրագրերը և որոշում կայացնել ներդրումներ կատարելու վերաբերյալ։

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան