Մինչև 2030-ը ՀՀ-ն ստանձնում է պատասխանատվությունը, Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում․ Գուտերեշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 13:33
«Ուժեղ Հայաստան»-ի՝ ԱԺ ներկայացրած առաջին նախագիծը կվերաբերի դեղերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 13:22
Ստամբուլում 9 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել․ մասնակցել է նաև Թուրքիայի ԱԳ փոխնախարարը
16.10.2026 | 13:11
«Ինքս էլ չգիտեմ՝ իմ մուտքն էլ կարգելվի՞ Ռուսաստան». Ալխաս Ղազարյանը՝ Սանկտ Պետերբուրգ նախատեսված գործուղման մասին
16.10.2026 | 13:01
Մինչև 2030-ը ՀՀ-ն ստանձնում է պատասխանատվությունը, Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում․ Գուտերեշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:44
Իրանը պատժամիջոցների տակ է, արգելված զենքերով դիտավորյալ ոչնչացնում են շրջակա միջավայրը․ Փեզեշքիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:29
«Գիտուժը» պահանջում է 2027-ի բյուջեում ամբողջությամբ նախատեսել գիտության ռազմավարական ծրագրի ֆինանսավորումը
16.10.2026 | 12:14
Մեզ համար մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:01
Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:53
Ռուսական հարձակման հետևանքով Ումանում հինգ մարդ է տուժել, Լուցկը մնացել առանց էլեկտրամատակարարման
16.10.2026 | 11:49
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի և պատգամավոր Հարություն Հարությունյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:44
Չեմ կարող ասել՝ սահմանազատումը երբ կսկսվի. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:19
Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:06
Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը
16.10.2026 | 10:55
Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters
Բոլորը

Երևանում ընթացող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծավալուն ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնապահպանական կարևորագույն համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանի ստանձնած դերը բեկումնային է գլոբալ բնապահպանական օրակարգում։

«Մինչև 2030 թվականը Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն։ Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում ամբողջ աշխարհում, թե՝ ոչ»,- հայտարարեց Անտոնիո Գուտերեշը։

Գուտերեշի խոսքով՝ կլիմայական քաոսը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, աղտոտումն ու ինվազիվ տեսակները սպառնում են մոլորակին, իսկ ավելի քան 1 միլիոն բուսական և կենդանական տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին։

Չնայած «Կունմին-Մոնրեալ» շրջանակի ընդունումից հետո երկրների 90%-ը սահմանել է ազգային թիրախներ, իսկ 2022-ից ի վեր պաշտպանության տակ է առնվել լրացուցիչ 1.3 միլիոն կմ² ցամաքային և 6 միլիոն կմ² ջրային տարածք, գլոբալ առաջընթացը դեռևս անհամաչափ է և դանդաղ։

«Ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը կպաշտպանվի ցամաքի 23%-ը և ջրային տարածքների 12%-ը, ինչը զգալիորեն զիջում է Մոնրեալում ստանձնած «30×30» թիրախին»,- ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը հատուկ ողջունեց նաև գագաթնաժողովում ընդունված Երևանյան հռչակագիրը, որը, ըստ նրա, կենսաբազմազանության զարգացման բեկումնային հարթակ է դառնում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև անհանգստություն հայտնեց, որ աշխարհում ֆինանսական միջոցները ծախսվում են սխալ ուղղությամբ։

«Ցանկացած դոլարի դիմաց, որն ուղղվում է բնության պահպանությանը, 30 դոլար ծախսվում է դրա քայքայման վրա։ 2023 թվականին 7.3 տրիլիոն ԱՄՆ դոլար է ուղղվել բնության տեսանկյունից բացասական գործողություններին։ Հանածո վառելիքի սուբսիդավորումն ինքնասպանություն է»,- շեշտեց Գուտերեշը։

Նա կոչ արեց մինչև 2030 թվականը բնահեն լուծումների տարեկան ներդրումները հասցնել 530 միլիարդ դոլարի և բարեփոխել միջազգային ֆինանսական ճարտարապետությունը։

Ելույթի ավարտին Անտոնիո Գուտերեշը հուզվեց՝ խոսելով իր պաշտոնավարման վերջին օրերի մասին։

«76 օր է մնացել իմ պաշտոնավարմանը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկն էր պայքարել եռակի մոլորակային ճգնաժամի դեմ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։ Մենք պետք է գործենք հրատապորեն՝ ապահովելու մեր երեխաների և մոլորակի ապագան»,- եզրափակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան