ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն իր մուտքի արգելքին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման խնդրին, ներքաղաքական բևեռացմանն ու խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի նոր գործիքակազմին: 

Անդրադառնալով իր նկատմամբ ՌԴ-ի կիրառած արգելքին և հարցին, թե արդյոք դա իրեն կստիպի լռել, պատգամավորը նշել է. «Իհարկե, ես չեմ խոսում ինչ-որ բաներ կամ լռում ինչ-որ բաների մասին սեփական շահից ելնելով, որ իմ մուտքը արգելեն կամ չարգելեն… Եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ են լինում՝ որ երկրից էլ դա լինի, իհարկե դրա մասին պետք է խոսել և դրա դեմ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել»։

Նա հավելել է, որ որևէ պարզաբանում չի ստացել արգելքի վերաբերյալ, սակայն իր դիրքորոշումը չի փոխվելու. «Բայց արդյոք ես դրանից հետո կլռե՞մ, թե՞ ոչ… ոչ, ես կշարունակեմ՝ եթե լավին լավն է պետք ասել, վատին՝ վատը, միշտ էլ․․․»։

Պատգամավորը վերահաստատել է իր դիրքորոշումը ռուսական մեդիայի վերաբերյալ՝ շեշտելով.
«Կարծում եմ, որ այն ամենը, ինչ ես այդ կապակցությամբ ասել եմ, որևէ բան չի փոխվել, նաև այս պահին չի փոխվում, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները վիրավորող, Հայաստանի Հանրապետության ղեկավարներին վիրավորող… այդ բոլոր ծրագրերը անթույլատրելի են բոլոր դեպքերում։ Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը իր պրոպագանդիստական այդ մոտեցումները պիտի վերանայի ընդհանրապես, և որևէ այլ երկրին վիրավորող այսպիսի կոչեր  վերցնի չանի…»։

Լուսինե Բադալյանը հերքել է դիտարկումը, թե ընդդիմության առաջնորդները հետապնդվում են ՌԴ հետ կապեր ունենալու համար. «Ընդդիմության առաջնորդները բանտում են իրենց կատարած հանցագործությունների, մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների համար։ Եվ էստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Որովհետև կոռուպցիան վաղ թե ուշ բացահայտվելու հատկություն ունի»։

Խոսելով արտաքին վտանգների և ընդդիմության դիրքորոշումների մասին՝ պատգամավորն ընդգծել է. «Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սպառնացող վտանգների մասին, մենք չենք խոսում ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մասին… Մենք խոսում ենք Հայաստան-Բելառուս-Ռուսաստան միութենական պետության վտանգի մասին…»։  

Անդրադառնալով քաղաքական դաշտում վիրավորական խոսույթին՝ պատգամավորը հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները. «Մարդու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություն երբեք չի կարող անպատասխան մնալ։ Եվ եթե էդ հարցը օրենքի սահմաններում չլուծվեց, վաղ թե ուշ տասը տարի, քսան տարի հետո միևնույն է էդ պատասխանատվությունը լինելու է… 

Մեր գործիքակազմը մենք հիմա նոր գործիքակազմ ենք կիրառելու, որ էթիկայի հանձնաժողովն է, և կփորձենք էթիկայի հանձնաժողովին լիազորել այնպիսի գործիքներով, որ կարողանան նաև բացի դատապարտելը և հանրային պարսավանքը ունենալ նաև հետևանքներ»։ Նա հավելել է, որ հայհոյանքը կամ վիրավորանքը չի կարող համարվել ընդդիմադիր խոսք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան