Ազգային ժողովում պատգամավոր Աննա Գրիգորյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց քաղաքական հայտարարություններում հանցակազմի առկայության, ԱՆԻՖ հիմնադրամի գործի քննության և Քննչական կոմիտեի հաղորդագրությունների վերաբերյալ։ Գրիգորյանը հարց բարձրացրեց հրապարակային սպառնալիք պարունակող արտահայտությունների իրավական գնահատման մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նման դեպքերում Քննչական կոմիտեն տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ է ցուցաբերում։ «Եթե Հայաստանի Հանրապետության մի …

