Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի, ասի՝ «վեց ձայնը տվե՛ք էլի»․ Լևոն Քոչարյանը Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
Բոլորը

Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց Զինված ուժերում մահվան դեպքերի, ինքնասպանությունների պատճառների, ՔԿ կազմում օպերատիվ ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության և տարիներ առաջ կատարված աղմկահարույց սպանությունների քննության շուրջ։

Անդրադառնալով Զինված ուժերում 18-ամյա զինծառայողների մահվան և ինքնասպանությունների դեպքերին՝ Արթուր Պողոսյանն ասաց, որ համապատասխան քրեական վարույթները գտնվում են անմիջական հսկողության տակ, և դրանցով արդեն կան կալանավորված անձինք։

Խոսելով ինքնասպանությունների դրդող պատճառների մասին՝ ՔԿ նախագահը նշեց, որ որոշ դեպքերում դրանք կարող են առնչվել նաև, իր ձևակերպմամբ, սեկտային ազդեցությունների հետ։

«Շատ դեպքերում ինքնասպանության գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի, այսպես ասեմ, սեկտային հարելը: Օրինակ՝ ունենք այդպիսի դեպքեր, երբ որ անձը ինքը հակված է ինքնասպանության, քարոզում են ինքնասպանություն․ հիմա այս վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան, որոնց մասին հենց հոգեբանները, մասնագետները ասում են, որ դրանք հենց ինքնասպանության հակված անձինք են անում»,- ասաց Պողոսյանը։

Նա հայտարարեց, որ հարցը դիտարկում է նաև ազգային անվտանգության տեսանկյունից և պատրաստվում է դիմել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։

«Սա Ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,- ասաց ՔԿ նախագահը։

Քննարկման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև տարիներ առաջ կատարված Արսեն Մարգարյանի և Արամ Խորխոռունու սպանությունների գործերին։

Արթուր Պողոսյանն ասաց, որ այդ վարույթները, ըստ էության, դեռ սկզբնական փուլերում ունեցել են բավարար ապացուցողական բազա, սակայն նախկինում քրեական հետապնդումները դադարեցվել են։

«Ոչ թե մենք բացահայտել ենք այդ քրեական վարույթները, այ հենց ի սկզբանե ապացուցողական զանգվածը այնպիսին է եղել, որ այդ քրեական վարույթները բացահայտված են եղել… Մենք ընդամենը որոշակի հիմքեր ենք ստեղծել… որպեսզի այդ որոշումները՝ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին, վերացվեն»,- ասաց Պողոսյանը։

Նա նաև հայտարարեց, որ քննության առարկա են դարձել նախկինում այդ գործերով աշխատած պաշտոնատար անձանց գործողությունները։

«Այն պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ և ըստ վերադասության, ովքեր առնչվել են այդ քրեական վարույթների հետ, արդեն դրանցով մենք գնում ենք այդ անձանց կամ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կամ պաշտոնական անգործության համար մեղադրյալ ներգրավելու, և ունենք արդեն մեղադրյալներ»,- նշեց ՔԿ նախագահը։

Պողոսյանը խոսեց նաև Քննչական կոմիտեի կառուցվածքային հնարավոր փոփոխությունների մասին՝ նշելով, որ որոշ քրեական վարույթների արդյունավետ քննության համար անհրաժեշտ է ՔԿ կազմում ունենալ սեփական օպերատիվ ստորաբաժանում։

«Որոշ քրեական վարույթներով իրականում անհրաժեշտություն կա, որպեսզի համակարգում՝ Քննչական կոմիտեի կազմում, ըստ իս, լինի նաև առանձին օպերատիվ ստորաբաժանում: Դրանից բխող հետևանքներով, ըստ ինձ, դա կնպաստի քրեական վարույթների արդյունավետության է՛լ ավելի բարձրացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան