Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ըմբիշներին այլևս չի թույլատրելու մասնակցել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգային:

Արդյո՞ք RAF-ը այն մրցակցային պրակտիկան է, որն անհրաժեշտ է մարզիկներին։

Ոչ: Մեր տղաներից երեքը՝ Խանիևը, Կադեևը, Սադուլաևը, ովքեր գոտեմարտել են RAF-ում, լիարժեք նախապատրաստական փուլ չեն անցել: Մենք լեռներում էինք, որտեղ բարելավում էինք ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ նրանք պատրաստվում էին RAF-ին: Ֆեդերացիայի և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի առաջնությանը որակավորված ըմբշները չեն գոտեմարտելու ոչ մի տեղ, բացի մարզչական շտաբի կողմից որոշված ​​վարկանիշային մրցաշարերից։

Այսինքն՝ դուք այլևս թույլ չեք տա մասնակցել RAF-ին։

Թույլ չեմ տա։ Այլապես մենք կդիտարկենք երկրորդ կամ երրորդ համարներին։ Դա կոշտ դիրքորոշում է:

Հիշեցնենք, որ RAF-ում հանդես է գալիս նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, որը Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր 1/8 եզրափակիչում ու ավարտել ելույթները:
Դավիթ Եղիազարյան