Միքայել Աջապահյանը Էջմիածնից ոտքով գնում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ՝ իրավապահները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Շիրակում չէ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։ Իսկ նախօրեին տեղեկացրել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է …