ՌԴ պետությունից՝ ռուս գործարարին․ ում է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը 

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երեկ լուր տարածվեց, թե «ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ կամ Մերգելյան ինստիտուտ)։ Հեղինակները մեջբերում էին այն հանգամանքը, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվտուշենկովին։ Սոցիալական ցանցերում այս հանդիպման կոնտեքստում  շրջանառվում էր տեղեկություն, թե ՀՀ ներկայիս կառավարությունն է որոշում կայացրել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը վաճառել ռուս գործարարին։

Մինչդեռ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն 2002 թ-ից Ռուսաստանի պետական գույքի կառավարման ֆեդերալ գործակալության 100 % սեփականությունն է։ Այն 5 գույքերից մեկն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում 100 մլն դոլար պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին։ Այսինքն՝ ԵրՄՄԳՀԻ-ն արդեն իսկ ռուսական պետական սեփականություն էր։ 2002-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրում նշված է, որ ռուսական կողմը ձեռք է բերում գույքի նկատմամբ սեփականության իրավունք, այդ թվում՝ «իր հայեցողությամբ իրեն հանձնված գույքը հետագայում վաճառելու կամ կառավարման հանձնելու իրավունք»։

 Համաձայնագրում անգամ կետ չկա, որ ՌԴ-ի կառավարությունը գույքը վաճառելիս պետք է գործարքը համաձայնեցնի ՀՀ կառավարության հետ։

Ստացվում է, որ եթե Վլադիմիր Եվտուշենկովն իսկապես գնել է ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ-ն, ապա գործարք պետք է կնքած լինի ՌԴ-ի պետական գույքի կառավարման ֆեդերալ գործակալության հետ։

Նկատենք, որ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, թեև ԵրՄՄԳՀԻ-ի սեփականատերը դեռևս նույնն է, սակայն ընկերության գործադիր մարմնի ղեկավարը փոխվել է այս տարվա հունվարի 19-ին և այժմ ռուսական «Սիտրոնիկս» ԲԸ-ն է։ Ընդ որում՝ «Սիտրոնիկս»-ը ԵրՄՄԳՀԻ-ը ղեկավարել է նաև 2009-2018 թվականներին։

«Սիտրոնիկս»-ը պատկանում է ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերությանը, որի հիմնադիրն ու հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է։ Ըստ որոշ լուրերի՝ «Սիստեմա»-ի բաժնետեր է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ընտրվել էր «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ։ Այդ պաշտոնից նրա հեռանալու մասին լուրեր տարածվեցին 2021 թվականին։ Նշվում էր, որ Քոչարյանը 600 մլն դոլար է ներդրել «Սիստեմա» ընկերությունում։

Ուշագրավ է, որ ԵրՄՄԳՀԻ-ի գործադիր մարմնի փոփոխության նույն օրը՝ հունվարի 19-ին, «Սիտրոնիկս» բաժնետիրական ընկերությունը ստանձնել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի ղեկավարումը։ Մինչ այդ դրա տնօրենը Արմեն Խաչատրյանն էր՝ «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության ղեկավարը։ «Մարս» գործարանը նույնպես 2002-ին «գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում հանձնվել էր Ռուսաստանին և մինչ օրս 100 %-ով պատկանում է ՌԴ-ին։

​«Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում ռուսներին հանձնված 3-րդ ընկերությունը Հրազդանի ՋԷԿ-ն է եղել։ 2017 թվականից դրա սեփականատեր է դարձել «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի ընտանիքը ։ Թե ինչ պայմաններում է տեղի ունեցել սեփականատիրոջ այս փոփոխությունը, այն ժամանակ որևէ հայտարարություն չի եղել։ Միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից է հայտնի դարձել, որ Կարապետյանները ՋԷԿ-ը գնել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից, որն իր հերթին պատկանում է կամ առնվազն փոխկապակցված է Սամվել Կարապետյանին։ 2025-ի տարեվերջին, հիշեցնենք, «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը և Կարապետյանների ընտանիքը ՀԷՑ-ի գործով դիմել են Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Գայանե Խաչատրյան