SOCAR-ը Կոտ դ’Իվուարում նավթագազային հանքավայրի նախագծում 10% բաժնեմասի ձեռքբերման պայմանագիր է կնքել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանական SOCAR-ը պայմանագիր է կնքել Eni SpA-ի հետ՝ Կոտ դ’Իվուարում գտնվող Baleine նավթագազային հանքավայրի մշակման նախագծում 10% բաժնեմաս ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ փաստաթուղթը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և Eni SpA-ի գլխավոր գործադիր տնօրեն Կլաուդիո Դեկալզին Համաշխարհային տնտեսական ֆորումի 2026 թվականի տարեկան հանդիպման շրջանակներում։

Այս համաձայնագիրը լիովին համապատասխանում է ընկերության գլոբալ ընդլայնման ռազմավարությանը, որը SOCAR-ին հնարավորություն է տալիս օգտվել Աֆրիկյան մայրցամաքի նավթի և գազի առատ պաշարներից։ Փաստաթուղթը նաև SOCAR-ի և Eni S.p.A.-ի միջև էներգետիկայի տարբեր ոլորտներում ավելի լայն ռազմավարական համագործակցության մաս է կազմում։

Համաձայնագրի իրականացումը և գործարքի ավարտը կախված են համապատասխան կարգավորող մարմինների հաստատումներից, ինչպես նաև այլ ստանդարտ պայմանների և պահանջների կատարումից։

«Baleine»-ին համարվում է Արևմտյան Աֆրիկայում վերջին տարիներին հայտնաբերված խոշորագույն նավթագազային հանքավայրերից մեկը։ Այն  հայտնաբերվել է 2021 թվականին, իսկ արդյունահանումը սկսվել է 2023 թվականին։

Ներկայումս հանքավայրի 1-ին և 2-րդ փուլերը օրական արտադրում են ավելի քան 62,000 բարել նավթ և ավելի քան 2,1 միլիոն խորանարդ մետր գազ։ 3-րդ փուլի մեկնարկով օրական արտադրությունը, կանխատեսումների համաձայն, կհասնի 150,000 բարել նավթի և մոտավորապես 5,7 միլիոն խորանարդ մետր գազի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի