Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
Բոլորը

Ընտրակաշառք բաժանողների ձեռքներն ու ոտքերը ջարդելու ենք, պա՞րզ եմ արտահայտվում՝ բառիս քաղաքական իմաստով։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես մեր գործընկերներին՝ կուսակցության նիստում, նիստերում, նախաձեռնող խմբերի և վարչության, ասել եմ՝ Հայաստանում մի հատ այսպիսի խոսույթ է եղել շատ երկար ժամանակ, որը, իմիջիայլոց, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերակենդանացավ։ Ասենք՝ խոսում են ինչ-որ մարդկանց մասին, ասում են՝ «սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 200 ձայն ունի, սա 300 ձայն ունի»։ Հայաստանի Հանրապետությունում ամեն մարդ ունի մեկ ձայն։ Ով որ ունի մեկ ձայնից ավել, ինքը իմ դասակարգային թշնամին է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելեց, որ եթե 2018-ին տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, ապա ընտրակաշառք բաժանողների նկատմամբ քաղաքական առումով լինելու է «Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն»։

«Ընդ որում, եթե հանկարծ պարզվի, որ այդպիսի մտայնություն ունեցող մարդիկ կան նաև ՔՊ-ում, նրանք տասն անգամ ավելի իմ դասակարգային թշնամիներն են։ Պարզ արտահայտվեցի, տարընթերցման տեղ չտվեցի, չէ՞»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան