Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
Բոլորը

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան նախորդած իրադարձությունների մասին Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պնդեց, թե ընդդիմադիր պատգամավորներն առավոտից փորձում էին հրահրել միջադեպը։ Նրա խոսքով՝ իր և Տարոն Չախոյանի ելույթներում արտառոց կամ միջադեպի պատճառ դառնալու որևէ բան չի եղել։

«Նրանք հստակ որոշում ունեին, և այդ որոշումն իրականացրին»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաև պնդեց, որ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր թիկնապահների հետ հարվածել է իրեն։

«Նարեկ Կարապետյանն իր ախրանիկների հետ ինձ հետևից հարվածում ու փախչում է»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ իրենց կողմից համարժեք պատասխան է եղել։

Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ Գրիգորյանն ասաց, որ իրենք ամիսներ շարունակ հանդուրժել են վիրավորանքները։

«Մենք այս մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ վիրավորանքներ ենք կուլ տվել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպեսզի չստացվի այնպես, որ Ազգային ժողովում ինչ-որ միջադեպեր լինեն, որ ժողովուրդը վատ զգա, բայց հասել է այն պահը, որ արդեն չափն անցել են»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք համարժեք պատասխանը աթոռներ նետելն ու շշերով հարվածելն է, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ պահին իրավիճակն արդեն անվերահսկելի էր դարձել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան