Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 17:17Խստորեմ դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը․ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր կացել, որպեսզի հարվածի նրան։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, թե արդյո՞ք Ռուբինյանը դատապարտում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահվածքն այն պարագայում, երբ թիմակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել շշեր և անգամ աթոռ, Ռուբինյանը արձագանքեց․«Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսել ծեծկրտուքը ամբողջովին աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագրի», որը արել է այն, ինչ արել է»։
Նա նաև հիշեց 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընդդիմությանն առաջարկել էր բարեկրթության հստակ վարվելակերպ։
«Առաջարկել եմ, որ մենք գնանք բարեկրթության ճանապարհով և ես ասել եմ, որ «Քաղաքացիական պայմանագրի»-ը նախընտրում է գնալ այդ ճանապարհով, և եթե ընդդիմությունը ընդունում է այդ օրակարգը, շատ լավ։ Բայց ես ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր մեր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և շարժվեն այլ ճանապարհով, քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է փոխադարձել այդ ճանապարհին այլ ճանապարհին անհամաչափորեն: Եվ ես կարծում եմ՝ մենք գործնականում տեսանք, թե դա ինչ է նշանակում»,- ասաց ԱԺ խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները ծեծել ու աթոռներով հարվածել են միմյանց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին ներս մտնել և հորդորել է դադարեցնել։
Ընդմիջման ժամանակ լարված իրավիճակն ու ծեծը շարունակվել է ԱԺ նախասրահում։
Մանրամասները՝ տեսանյութում։

