Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող» Լալա Իսմաիլովան տված ցուցմունքում ասել է, թե հայկական Զինված ուժերի հարձակման հետևանքով հարկադրաբար լքել է Զանգիլանի շրջանը։ Նա ասել է, թե իր եղբայրը, որն աշխատել է ոստիկանությունում, …