Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նավատորմը շարժվում է դեպի Իրան

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «նավատորմ», որը շարժվում է դեպի Իրան, բայց «գուցե  ստիպված չլինեն օգտագործել այն», գրում է New York Post-ը։

«Մենք շատ նավեր ունենք, որոնք գնում են այդ ուղղությամբ, ամեն դեպքում։ Մենք մեծ նավատորմ ունենք, որը գնում է այդ ուղղությամբ։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին Air Force One-ում՝ Դավոսից վերադառնալիս։

Նավերի հետևման տվյալների համաձայն՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը վերջին օրերին գտնվում էր Հարավչինական ծովում, երեքշաբթի նկատվել է տարածաշրջանի ուղղությամբ շարժվելիս։ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնյան  Associated Press-ին հայտնել է, որ ավիակիրն ու երեք ուղեկցող ականակիրները շարժվում են դեպի արևմուտք։

Հունվարի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը «դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի», սակայն անցյալ շաբաթ նա մերժել էր զանգվածային ռազմական հարվածի սպասումները՝ այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի դաշնակիցները զսպվածության կոչ էին արել։

«Մենք զգալի ուժեր ենք ուղարկում Իրանի ուղղությամբ։ Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահեր, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց։ Հինգշաբթի ես կանխեցի 837 կախաղան։ Բոլորը կմահանային։ Բոլորը կախաղան կբարձրանային։ Սա նման է անցյալից դուրս եկած մի բանի՝ հազար տարի առաջվա։ Ես ասացի. «Եթե դուք այդ մարդկանց կախաղան բարձրացնեք, ձեզ ավելի ուժեղ հարված կհասցնեն։ Այն, ինչ մենք ձեզ հետ արեցինք միջուկային զենքի շուրջ, կթվա գետնանուշ»։ Եվ այս սարսափելի բանը տեղի ունենալուց մեկ ժամ առաջ նրանք չեղարկեցին այն, և իրականում ասացին, որ չեղարկում են։ Նրանք չհետաձգեցին այն։ Նրանք չեղարկեցին։ Այնպես որ՝ դա լավ նշան էր։ Բայց մենք նավատորմ ունենք։ Մենք ունենք հսկայական նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ, և գուցե մենք ստիպված չլինենք օգտագործել այն։ Կտեսնենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Անցյալ շաբաթավերջին Թրամփը հրապարակավ կոչ էր արել Իրանում նոր ղեկավարության՝ մեղադրելով այաթոլլահ Ալի Խամենեիին «երկիրը լիակատար ոչնչացնելու և աննախադեպ մակարդակներով բռնություն կիրառելու» մեջ։

Այնուամենայնիվ, հինգշաբթի նա ասել է, որ բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար։

«Իրանը ցանկանում է խոսել, և մենք կխոսենք»,- ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի