ԵՄ առաջնորդներն ընդգծել են իրենց միասնականությունը. Գրենլանդիայի հարցով գագաթնաժողով է տեղի ունեցել

Լուրեր

18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
Բոլորը

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված հունվարի 22-ին կայացած արտակարգ գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հրաժարվել իր քաղաքականության հակառակորդների նկատմամբ բարձրացված մաքսատուրքերի սահմանումից և ընդգծել ԵՄ անդամ պետությունների միասնականության կարևորությունն իրենց ընդհանուր շահերը պաշտպանելու գործում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր շահերը և պաշտպանել իրեն ցանկացած տեսակի շանտաժից»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր են գնահատել ԵՄ-ի միասնականությունը Գրենլանդիայի հարցում։

«Պարզվում է, որ եվրոպական միասնականությունն ու վճռականությունը կարող են իսկապես արդյունքներ տալ»,- ասել է Մերցը։

Մակրոնն էլ նշել է, որ միասնական գործելով՝ Եվրոպան «կարող է ստիպել իրեն հարգանքով վերաբերվել»։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել «զգոն մնալ»՝ չնայած «ընդունելի» իրավիճակին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իր հերթին, հայտարարել է, որ ԵՄ-ն շուտով Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ կներկայացնի։

«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Գրենլանդիայի հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, և դրա շրջանակում Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի համապարփակ ներդրումային փաթեթ»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նա հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է իր պաշտպանական բյուջեի մի մասը հատկացնել Արկտիկայում օգտագործելու համար սարքավորումների, մասնավորապես, եվրոպական սառցահատի ձեռքբերմանը։

«Մենք պետք է ամրապնդենք մեր անվտանգության և պաշտպանության համաձայնագրերը տարածաշրջանի գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Նորվեգիան, Իսլանդիան և այլն։ Գրենլանդիայի համար սա դարձել է իրական աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել էր, որ մտադիր չէ ռազմական միջոցներով բռնակցել Գրենլանդիան։ Նա նաև հայտարարել է, որ չի կիրառի բարձրացված մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք դեմ են Արկտիկական կղզու նկատմամբ իր պահանջներին։ Նախատեսվում էր, որ այս մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։

Թրամփը հայտարարել է, որ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնության գալ Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ։

AFP-ն, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփը և Ռյուտեն որոշել են վերանայել Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատող 75-ամյա պայմանագիրը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Բրյուսելում ընդգծել է, որ ինքը մի քանի ամիս առաջ առաջարկել էր քննարկել այս պայմանագիրն ԱՄՆ-ի հետ։

Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Ֆրեդերիկսենը հանդես է եկել Գրենլանդիայում ԱՄՆ զորքերի երկարաժամկետ տեղակայման օգտին։ Նա պատրաստակամություն է հայտնել բանակցել Վաշինգտոնի հետ, բայց ընդգծել է իր երկրի անկախությունը։

ԵՄ արտակարգ գագաթնաժողովում քննարկման մեկ այլ թեմա է եղել «Խաղաղության խորհուրդը», որը ստեղծվել է Թրամփի կողմից պաղեստինա-իսրայելական և այլ հակամարտությունները լուծելու համար։ Անտոնիո Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն «լուրջ կասկածներ» ունի այս նախագծի վերաբերյալ։ Նա նշել է, որ մտահոգությունները հիմնականում վերաբերում են այս մարմնի առաջադրանքներին, դրա նախագահի լիազորություններին և «Խաղաղության խորհրդի» համատեղելիությանը ՄԱԿ-ի կանոնադրության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի