«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
Բոլորը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը վերսկսեց իր ելույթը։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ժամ առաջ ԱԺ-ում իրավիճակը լարվել էր, այնուհետև վերածվել ծեծկռտուքի հենց նրա ելույթի ժամանակ։

Չախոյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների գործողությունները, իր գնահատմամբ, խուլիգանական բնույթ են կրել։

«Ժողովրդավարական երկրներում նման պահվածքը, քան խուլիգանական, կներեք, այլ կերպ հնարավոր չէ որակել և անվանել։ Առավել ևս այն դեպքում, երբ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել ձեզանից և ոչ մեկի հասցեին։ Չի ստացվելու կռիվ հրահրել ու առանց ծեծ ուտելու փախնել Ազգային ժողովի նիստերի դահլիճից»,- ասաց նա։

Չախոյանն այնուհետև պնդեց, որ միջադեպը պատահական չի եղել և դիմեց ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին։

«Իմ ելույթի ժամանակ Նարեկ Կարապետյանը հնչեցնում է վիրավորանքներ նստած տեղից, կանգնում գալիս է ամբիոնից ելույթ ունեցողի վրա։ Խփեցի՞, պարո՛ն Կարապետյան․ կռիվ հրահրեցիք, խփեցի՞, կերա՞ք, է՞դ էիք ուզում, դա՞ էիք ուզում»,- հայտարարեց նա։

Պատգամավորը նաև ընդդիմությանը մեղադրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում, իր ձևակերպմամբ, «Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրով անձի» առաջմղման փորձի մեջ։ Նա հանրությունից ներողություն խնդրեց խորհրդարանում տեղի ունեցածի համար՝ պատասխանատվությունը վերագրելով ընդդիմության պահվածքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան