Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը և Լիլիթ Մինասյանը։

«Կան կազմակերպություններ, որոնք, ըստ էության, դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում, և նաև այդ խնդիրն է, որ այս նախագծով մենք փորձում ենք լուծել: Արդյոք հնարավո՞ր է այնպես անել, որ դիտորդների կազմը հավատարմագրված լինի ֆիքսված: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև դիտորդ իրական դիտորդական առաքելությունները նույնպես խոսում են այն մասին, որ իրենց մոտ դիտորդների ցուցակում նաև օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, և հետևաբար, տարբեր ժամկետներ կան թե՛ դիտորդական առաքելության հավատարմագրման, որպես կազմակերպություն, և թե՛ արդեն առանձին դիտորդների այդ դիտորդական առաքելության կազմում հավատարմագրման համար:

Այս պահի դրությամբ գործող կարգավորումների համաձայն՝ դիտորդական առաքելության հավատարմագրման ժամկետն է ոչ ուշ, քան ընտրություններից 10 օր առաջ, իսկ առանձին դիտորդների համար, եթե դա լոկալ կազմակերպություն է, ոչ ուշ, քան երեք օր առաջ ընտրություններից»,-նշեց նախագիծը ներկայացնող Արուսյակ Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։