Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել

Լուրեր

25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
Բոլորը

Քրեական հետապնդման մեկնարկից շուրջ 7,5 տարի անց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց։ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել Գլխավոր դատախազության՝ Սանասարյանի արդարացման դատավճռի դեմ բերված բողոքը։

Դավիթ Սանասարյանը 2025 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը բողոք ներկայացրեց դատավճռի դեմ, սակայն 2026 թվականի հուլիսին Սանասարյանը կրկին արդարացվեց, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը դիմեց Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը վարույթ չընդունելով՝ հռչակեց Սանասարյանի անմեղությունը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները։

«Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ և նախապես տեղյակ լինելով, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում է տարբեր գնման ընթացակարգերի և ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին»,- նշվում է մեղադրանքում։

Ադյանն ու Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, 2018-2019 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՊՎԾ-ի կողմից վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին՝ պարտադրելով փոփոխել պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից ու սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր։ Ըստ մեղադրանքի՝ Ադյանն ու Խաչատրյանը նպատակ են ունեցել հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև Ադյանը, Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ն ղեկավարող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանք գործի քննության ընթացքում համաձայնել են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է։ Ինչ վերաբերում է Սանասարյանին, նա մեղադրանքը չէր ընդունել, պնդել էր, որ պետք է հասնի արդարացման դատավճռի, քանի որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։

«Սա Թորոսյան-Վանեցյան համագործակցության արդյունքում է տեղի ունեցել»,- հայտարարել էր Սանասարյանը։

Քրեական հետապնդում հարուցելու պահին Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետն էր, իսկ Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարը։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի դրդապատճառներին՝ Սանասարյանն ասել էր, որ ՊՎԾ-ն Առողջապահության նախարարությունում ստուգումներ է իրականացնելու։

Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ-ում։ Այն ժամանակ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը հայտարարել էր․

«Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է ցուցմունքներով, առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործով»։

Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը տևեց ավելի քան հինգուկես տարի։

Նշենք, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո Սանասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել ՊՎԾ պետի պաշտոնից։

Երկու ամիս առաջ ճեպազրույցի ժամանակ, լրագրողը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր վարչապետի այն խոսքը, որ նա Սանասարյանին կվերականգնի պաշտոնին, եթե վերջինիս անմեղ ճանաչվի։ Արդյո՞ք Սանասարյանը կրկին կվերանշանակվի պաշտոնին, Փաշինյանը պատասխանել էր. «Սանասարյանի մասով կնայենք։ Ճիշտն ասած, ես հիմա չեմ արձագանքում։ Նախկինում իմ արած հայտարարությունները նորից նայելու անհրաժեշտություն ունեն, որովհետև երբեմն ինձ թվում է՝ ինչ-որ բան ընենց եմ ասել կամ ընենց չեմ ասել, հետո պարզվում է, որ իրոք ընենց եմ ասել։
Կնայեմ՝ ինչ եմ ասել, կվերադառնանք թեմային»,- նշել էր վարչապետը։

Ռոզա Վարդանյան