Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող Իսլամական համերաշխության խաղերի չեմպիոնի տիտղոսը։ Գերծանր քաշային կարգում (+110 կգ) 31-ամյա Մինասյանը երկամարտում գրանցել է 460 կգ (213+247) արդյունք։ Հայ ծանրորդին հաջորդել են Ալի Ռուբայավին (Իրաք, 458 կգ) և Ռեզա Հասանպուր Ֆերեմին (Իրան, 425 կգ)։ Հիշեցնենք, …

