ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում Ստեփանավանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների քննարկումը վերածվեց վեճի ընդդիմադիր պատգամավորի, իշխանական պատգամավորների և նիստը նախագահող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում քննադատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործունեությունը Ստեփանավան համայնքում՝ պնդելով, որ վերջինիս քաղաքական վարքագիծը վնասել է ՔՊ-ի դիրքերին համայնքում։

«ՔՊ-ական պատգամավորնե՛ր, ձեր գործընկերը Ստեփանավան համայնքի հասարակության համար չարիք է։ Էդ դուք իմացե՛ք, ձեր թևերը կտրվել են Ստեփանավան համայնքում ձեր գործընկերոջ ոչ ճիշտ, կեղտոտ բառամթերքի, կեղտոտ գործելավոճի ու վարած քաղաքականության արդյունքում։ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է միայն մեկ համայնքում՝ Ստեփանավան համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ չի տարել»,- հայտարարեց նա։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նաև հերքեց ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց թեկնածուն իրականացրել է ազատ և արդար քարոզարշավ։

Ելույթի ընթացքում դահլիճից սկսեցին հնչել արձագանքներ և բարձրաձայն միջամտություններ, ինչից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ կարգի հրավիրեց պատգամավորներին։

«Պարո՛ն Գևորգյան, պետք չի գոռալ, առավել ևս՝ կնոջ վրա։ Ես տեղում կասեմ՝ ով լռի, ով՝ չէ։ Սրանից հետո Ձեզ թույլ չտաք «Քաղաքացիական պայմանագրի» որևէ անդամի, առավել ևս՝ կնոջ վրա գոռալ»,- ասաց Ռուբինյանը։

Լարվածության շարունակվելուց հետո ԱԺ նախագահը ավելի կոշտ արձագանքեց՝ պահանջելով պատգամավորից զբաղեցնել իր տեղը։

«Լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք, մենք գիտենք՝ ինչ անենք, ու Դուք արդեն ձեր չափերն անցնում եք։ Հանգիստ նստեք Ձեր տեղը։ Պարո՛ն Աբրահամյան, զսպե՛ք Ձեր գործընկերոջը»,- հայտարարեց Ռուբինյանը։

Վեճից հետո ելույթի հնարավորություն ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը կոչ արեց գործընկերներին պահպանել կոռեկտություն և չգոռալ դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան