Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխանախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ արտահանման ծավալների նվազման վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին և Նարեկ Կարապետյանի քաղաքացիության շուրջ ծագած աղմուկին։

Խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ Ալեքսանյանը հայտարարեց, որ որոշ շրջանակներ կոնկրետ մի երկրում արհեստական խոչընդոտներ են ստեղծել հայկական ապրանքների արտահանման համար՝ նպատակ ունենալով աջակցել ընդդիմությանը Հայաստանում իշխանության գալու հարցում։

«Որոշ շրջանակներ շատ կոնկրետ մի երկրում փորձել են այնպես անեն, որ դուք ընտրվեք Հայաստանում իշխանություն, արտահանման համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել ձեր համար։ Ձեր համար ամեն մի չարտահանված ծիրանը, պարո՛ն Կարապետյան, չի արտահանվել, որպեսզի դուք դառնաք իշխանություն»,- ասաց Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ ընդդիմադիրները, փոխանակ գնահատելու այդ քայլերը, եկել են խորհրդարան և դժգոհում են արտահանման ցուցանիշներից։

Ալեքսանյանը նաև անդրադարձավ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ Արամ Վարդևանյանի դիտարկմանը։ Նա հեգնանքով ներողություն խնդրեց՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանին Ռուսաստանի քաղաքացի են անվանել՝ հիմնվելով ռուսական պաշտոնական ռեգիստրում առկա տվյալների վրա։

«Ներողությո՛ւն, պարո՛ն Կարապետյան, հազա՛ր ներողություն, ձեզ անվանել են Ռուսաստանի քաղաքացի, որովհետև Ռուսաստանի պետական, պաշտոնական ռեգիստրում գրած է եղել՝ «Նարեկ Կարապետյան, гражданин Российской Федерации»։ Հազա՛ր ներողություն, որ հավատացել ենք այդ ռուսական պաշտոնական փաստաթղթերին, որը, իհարկե, շատ արագ Ռուսաստանի փոխարտգործնախարարը, եթե չեմ սխալվում, կես ժամվա մեջ հերքեց»,- ասաց պատգամավորը։

Ելույթի ավարտին Ալեքսանյանը հեգնեց, որ շնորհակալ են Ռուսաստանի արտաքին գերատեսչությանը՝ Հայաստանի ընտրությունների նկատմամբ ցուցաբերած օպերատիվ ուշադրության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան