Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով

Լուրեր

24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
Բոլորը

Տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել TRIPP նախագծի շուրջ, որն անցնում է Հայաստանի տարածքի 42 կիլոմետրանոց հատվածով։ Մենք ցանկանում ենք, որ նախագիծն ավարտին հասցվի հնարավորինս կարճ ժամկետներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս նախագիծը մի քանի պատճառներով կարևոր է Ադրբեջանի համար։ Նախ՝ TRIPP-ի միջոցով կապահովվի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկրորդ՝ այն կդառնա Արևելք-Արևմուտք միջին միջանցքի նոր հատվածը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ընդհանուր առմամբ, դա լրացուցիչ առավելություններ կապահովի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

Նա նաև նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղին և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու նախագիծը, որի շինարարությունը սկսվել է Թուրքիայում, լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն Հարավային Կովկասում Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի համար։

«Այս տեսանկյունից բազմաթիվ այլընտրանքային երթուղիների առկայությունը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջան լրացուցիչ բեռնահոսքեր ներգրավելու վրա»,- ասել է նա։

Բայրամովը կարևոր արդյունք է համարել այս տարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի թողունակության ավելացման աշխատանքների ավարտը։ Նա հայտնել է, որ Թուրքիայում սկսվել է 224 կմ երկարությամբ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու շինարարությունը։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում մինչև Հայաստանի սահման նոր երկաթուղային գծեր կառուցելու, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող երկաթուղու վերականգնման և որակի բարձրացման ուղղությամբ»,- հավելել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ այս տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում կդառնան Արևելք-Արևմուտք միջանցքի լրացուցիչ օղակ՝ հնարավորություն տալով ավելի անխոչընդոտ բեռներ փոխադրել տարբեր ուղղություններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի