ԱԺ ընդդիմությունն ինչքա՛ն անբաշար է, որ այս իշխանությունը մարսեց Արցախի կորուստը՝ մնաց իշխանության․ Մեսրոպ Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
Բոլորը

«Իշխանափոխությունը պետք է լինի բացառապես ընտրություններով․ մենք չենք համագործակցում խորհրդարանական ընդդիմության հետ»,- Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ուժը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ է վարում հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ՝ միևնույն ժամանակ կտրականապես բացառելով համագործակցությունը ներկայիս խորհրդարանական ընդդիմության հետ։ 

Նա պնդել է, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով՝ ստեղծելով նախադեպ, որը Հայաստանի պատմության մեջ դեռևս չի եղել։

«Ընդհանրապես ընտրությունները «Ապրելու երկիր» կուսակցության համար քաղաքական գործունեության բնական և կարևորագույն կետ են։ Կուսակցության ստեղծման պահից մենք գնացել ենք հենց ընտրություններով իշխանափոխության ճանապարհով, որովհետև Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել»,- նշել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ չնայած ընդդիմադիր տարբեր ուժերի շրջանում առկա թերահավատությանը, ընտրություններով իշխանափոխությունը անհնար չէ։ Որպես ապացույց՝ նա բերել է ՏԻՄ ընտրություններում իրենց կուսակցության հաջողությունները․ «Առաջին հերթին պետք է աշխատել հասարակության հետ, ստանալ ժողովրդի քվեն, ու ունենալ մեխանիզմներ ու թիմ՝ այդ ընտրություններում պահելու ձայները»,- ասել է նա։

Առաքելյանը նաև քննադատել է «միասնական ընդդիմադիր ճակատի» գաղափարը՝ այն համարելով իրատեսությունից կտրված։ «Որ ընդդիմությունը մեկ միասնական… նախ միֆ է, ժողովրդին այդ միֆով կերակրում են, հետո էլի հիասթափեցնում են, որ չի միավորվում։ Ո՞նց կարելի է ընդդիմության միասնական ճակատ լինել»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ տարբեր գաղափարական հենք ունեցող ուժերին մեկ դաշինքում միավորելը կարող է վանել ընտրողներին, ովքեր սատարում են ուժերից մեկին, բայց ոչ մյուսին։

Առաքելյանը խոստովանել է, որ Բաքվում Ռուբեն Վարդանյանի գերության մեջ գտնվելը բացասաբար է անդրադարձել կուսակցության վրա, սակայն շեշտել է, որ իրենց առաքելությունն է շարունակել Վարդանյանի գաղափարները։ Նա խիստ քննադատության է ենթարկել անձի վրա հիմնված քաղաքականությունը։

Ըստ Առաքելյանի՝ և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները ձախողել են իրենց խոստումների իրագործումը։ Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը ներկայացնում է նախկին իշխանություններին, ձախողվել է ոչ միայն 20 տարի կառավարելու ընթացքում, այլև որպես ընդդիմություն՝ չկարողանալով իրականացնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իր խոստումը։

«21 թվականին մասնակցել են ընտրություններին՝ նպատակ ունենալով Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Չեն հեռացրել։ 21 թվականից մինչև այսօր էլի խոստացել են Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Ես չեմ կարծում՝ ժողովուրդը 20+5 տարի խոստումները գլխավոր քաղաքական չկատարած մարդկանց հաջորդ շանսը տալու է»։

Միևնույն ժամանակ, Առաքելյանը պնդում է, որ գործող իշխանությունը ևս չի կատարել իր նախընտրական խոստումները՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում։

«Գրում եք, որ աղքատությունը 26%-ից սարքում ենք 13%։ Ինչի՞ է 26-ից դարձել 23%։ Նվազագույն աշխատավարձը խոստացել եք, չի բարձրացել, թոշակները չեն բարձրացել։ 300 դպրոց ծրագիր, չէ՞, որ այսքան թմբկահարում են։ 277-ից 60 դպրոց է սարքվել։ Այսինքն՝ այս մարդիկ բան են ասում, չեն անում։ Իրենք 5 տարի խաբել են՝ անվտանգային մասով, Արցախի մասով, տնտեսության, սոցիալական, ենթակառուցվածքների մասով»,- եզրափակել է Մեսրոպ Առաքելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան