Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի …