Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
Բոլորը

Երևանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն իր ելույթում անդրադարձավ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, տնտեսական կապերն ակտիվացնելու և տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու Սլովենիայի պատրաստակամությանը։

Կայզերը նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին COP17 համաժողովը Հայաստանում հյուրընկալելու նախաձեռնության համար՝ նկատելով, որ «առանց մեղուների չկա կենսաբազմազանություն»։

Նա շեշտեց, որ արտգործնախարարությունների միջև ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման հուշագիրը պետք է կյանքի կոչվի գործնական քայլերով.

«Մենք պետք է պարզապես անցնենք գործի, որպեսզի թվերն էլ ավելի ակնառու դառնան։ Լավ քաղաքական հարաբերությունները պետք է վերածվեն կոնկրետ տնտեսական հնարավորությունների»,- նշեց նա։

Ներկայացնելով Սլովենիայի տնտեսական ներուժը (որտեղ արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է)՝ պատվիրակության ղեկավարը Հայաստանին առաջարկեց օգտվել Սլովենիայի լոգիստիկ առավելություններից։ Մասնավորապես նշվեց Կոպերի նավահանգստի հնարավորությունը, «որը կարող է ծառայել որպես հարմարավետ տրանսպորտային հանգույց՝ հայկական ապրանքները դեպի ԵՄ միասնական շուկա, Եվրագոտի և Շենգենյան գոտի արտահանելու համար»։

Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություններ առանձնացվեցին մի քանիսը։

Տնտեսություն և արդյունաբերություն․ Դեղագործություն, էներգետիկա, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավիացիա, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքներ։

Պաշտպանություն և անվտանգություն․ Քննարկվեցին պաշտպանական և երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները։ Ընդգծվեց, որ առանց անվտանգության անհնար է տնտեսական բարգավաճում։

Զբոսաշրջություն․ Չնայած ուղիղ չվերթների բացակայությանը՝ կողմերը նշեցին, որ նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան։
Կրթություն և գիտություն․ Ողջունվեց Սլովենիայի Մարիբորի համալսարանի և հայաստանյան 5 բուհերի միջև հաստատված գործընկերությունը։ Բացի այդ, ըստ նախարարների, հայ դիվանագետները շարունակելու են մասնակցել Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակում անցկացվող դիվանագիտական սեմինարներին։

Մարդասիրական ծրագրեր և աջակցություն երեխաներին․ Սլովենիայի ներկայացուցիչը հայտնեց, որ մեծ ուշադրություն են դարձնում պատերազմից տուժած հայ երեխաների և նրանց ծնողների հոգեսոցիալական և առողջապահական վերականգնման ծրագրերին։

Նա վստահեցրեց, որ անձամբ հետևողական է լինելու, որպեսզի այս ծրագիրն էլ ավելի արդյունավետ շարունակվի նաև առաջիկա տարիներին՝ ընդհուպ մինչև 2027 թվականը։

Ելույթում շեշտվեց նաև Սլովենիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստանի տնտեսական ու ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին՝ սլովենացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում՝ հիմնված միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի վրա։

«Միջազգային իրավունքն այն հիմքն է, որի վրա մենք կարող ենք կառուցել գործակցությունը։ Այլընտրանքը լինելու է քաոսը, ինչը ոչ ոք չի ցանկանում։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի խաղաղության գործընթացին և հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- իր խոսքը եզրափակեց Կայզերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան