Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին, արտահանման ցուցանիշներին և Հայաստանի նկատմամբ, իր խոսքով, կիրառված տնտեսական սահմանափակումներին։

Դիմելով Արամ Վարդևանյանին՝ Ռուբինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը ներողություն է ակնկալում իշխանական պատգամավորներից, ապա իրենք էլ պետք է ներողություն խնդրեն այն հայտարարության համար, թե Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է լինելու։

«Եկեք ամբողջ խմբակցությամբ այստեղից ներողություն խնդրեք, որ սուտ եք ասել, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է, որովհետև պարզվեց, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, ոչ թե Սամվել Կարապետյանը»,- ասաց Ռուբինյանը։

Այնուհետև նա անդրադարձավ ԵԽԽՎ-ի զեկույցին՝ նշելով, որ դրանում գրված է՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառել՝ մարդկանց ընդդիմության օգտին քվեարկելուն դրդելու նպատակով։

Ռուբինյանն ասաց, որ այդ համատեքստում ընդդիմության կողմից արտահանման ցուցանիշների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանված ծաղիկների ծավալների վերաբերյալ հարցադրումները ազնիվ չեն։

Նա նաև անդրադարձավ Նարեկ Կարապետյանի այն դիտարկմանը, թե ընտրություններն արդեն ավարտվել են։ Ռուբինյանը հիշեցրեց ընդդիմադիր գործիչների հայտարարությունները «գաղտնի պլանի» և «տրիգերի» անհրաժեշտության մասին ու պնդեց, որ տնտեսական սահմանափակումները շարունակվում են՝ ընդդիմությանը «տրիգեր» տալու համար։

Ելույթի ավարտին Ռուբինյանն ասաց, որ «խայտառակություն է», երբ Հայաստանում կա ընդդիմություն, որի հույսը, իր ձևակերպմամբ, արտերկրից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումներն են, և որը «դրսից տրիգերի» է սպասում։

«Առնվազն այդ տրիգերը չի միանում»,- եզրափակեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան