Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը պատասխանեցին լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ժամկետներին, ինչպես նաև եվրաինտեգրման և կենսաբազմազանության պահպանման փորձին։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և անդամավճարները չվճարելու վերաբերյալ կառույցի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը։

«Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա իզուր են անում․ մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարեց Միրզոյանը։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին և հնարավոր ժամկետներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ գործընթացը մինչ այժմ ընթացել է բավականին արագ տեմպերով և Եվրամիության անդամ երկրների լիակատար աջակցությամբ։ Սակայն վերջնական արդյունքի ժամկետները կախված են բացառապես Հայաստանի ներքին աշխատանքից․

«Հիմա ավելի շատ մեր անելիքներն են՝ օրենսդրական փոփոխություններից մինչև տեխնիկական ընթացակարգեր։ Որքան արագ և արդյունավետ մենք աշխատենք, այնքան արագ կհասնենք դրական արդյունքի»,- ընդգծեց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե ԵԽԽՎ զեկույցում նշվել են ընդդիմության նկատմամբ ճնշումների դեպքեր, և արդյոք դա չի խոչընդոտի եվրոպական գործընթացներին, Միրզոյանը հակադարձեց՝ հիշեցնելով զեկույցի գլխավոր եզրակացությունը․ Հայաստանում ընտրական գործընթացները լիովին համապատասխանել են միջազգային բարձր չափանիշներին։ Իսկ ընտրակաշառքի կամ օրինախախտումների դեմ իրավապահների քայլերը նախարարը որակեց որպես օրենքի գերակայության և իրավական պետության պարտադիր պահանջ։

Պատասխանելով Հայաստանի համար սլովենական փորձի օգտակարության մասին հարցին՝ Սլովենիայի պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ իրենց երկիրը 35 տարի առաջ հանրաքվեով (90% կողմ ձայներով) որոշեց դուրս գալ Հարավսլավիայի կազմից և ընտրել ժողովրդավարության, շուկայական տնտեսության ու իրավունքի գերակայության ուղին, ինչը 2004-ին հանգեցրեց ԵՄ անդամակցությանը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սլովենիայի ներկայացուցիչը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ կիսվելու բնապահպանական փորձով, հատկապես COP17 համաժողովի շրջանակում։

Նա նշեց, որ երկու երկրներն էլ ունեն հարուստ կենսաբազմազանություն, և անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն՝ բնությունը պահպանելու և տնտեսական գործունեությունից արժեք ստեղծելու միջև։ Որպես հաջողված օրինակ նա մատնանշեց Սլովենիայի նախաձեռնությունը ՄԱԿ-ում՝ Մեղուների համաշխարհային օր հռչակելու վերաբերյալ, «քանի որ փոշոտումը կենսական է ողջ էկոհամակարգի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան