Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետության բարձրացմանն ու պահեստազորայինների նախնական պատրաստության նոր պայմաններին։

Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքները գնահատեց որպես վերջին տարիների կարևոր բարեփոխումներից մեկը՝ միաժամանակ նշելով, որ համակարգը դեռ կայացման փուլում է։

«25-օրյա վարժական հավաքները վերջին տարիների մեր բարեփոխումների կարևոր մասն եմ համարում։ Իհարկե, այն դեռ կայացման ճանապարհ ունի, անելիք ունենք»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ներկայումս զորավարժարաններից մեկում կառուցվում է մեծ վրանային ավան, որտեղ վարժական հավաքների մասնակիցները նախնական տասնօրյա պատրաստություն կանցնեն։

Պապիկյանը նշեց, որ նոր ենթակառուցվածքը պետք է բարձրացնի թե՛ պատրաստության արդյունավետությունը, թե՛ հավաքների մասնակիցների կենցաղային պայմանների մակարդակը։

«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունը տասնօրյա անցկացնել հենց այս վարժական ավանում», — ասաց նա։

Նախարարը նաև հայտնեց, որ ծրագրի իրականացմանն աջակցել է Եվրամիությունը՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում տրամադրվող ֆինանսավորման միջոցով։

Պապիկյանն անդրադարձավ նաև պահեստազորայինների մասնագիտական կարողությունների կիրառմանը։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ քաղաքացիները բանակում օգտագործեն նաև ծառայությունից հետո ստացած կրթությունն ու մասնագիտական փորձը։

«Հիմա մարդկանց ցանկությունն ավելի շատ այն է, որ իրենց հետագա կրթության, աշխատանքի բերումով ստացած գիտելիքների ու փորձառության հիման վրա բանակում օգտագործեն իրենց կարողությունները․ մենք այդ ուղղությամբ ենք ավելի շատ աշխատում»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ պահեստազորայինների ամրագրումներն ու կցագրումները հիմնականում իրականացվում են ըստ մասնագիտությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան