Ադիգեայում բազմահարկ շենք է հրդեհվել, 11 մարդ վիրավորվել է. ըստ տեղեկությունների՝ շենքին ռուսական ՀՕՊ հրթիռն է հարվածել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՌԴ Նոր Ադիգեայում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բազմահարկ շենք է վնասվել։ Ադիգեայի Հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովի խոսքով՝ տասմեկ մարդ վիրավորվել է, որոնցից ինը հոսպիտալացվել են, այդ թվում՝ երկու երեխա, գրում է Current time-ը։

Միջադեպի մասին տելեգրամյան առաջին գրառման մեջ Կումպիլովը նկարագրել է անօդաչու թռչող սարքի թռիչքը, իսկ երկրորդում՝ «թշնամու հարձակումը»։ Սակայն ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամյան ալիքները պնդում են, որ ռուսական ՀՕՊ հրթիռն է հարվածել շենքին։

Astra-ն վերլուծել է ականատեսների տեսագրությունները և նույնպես եզրակացրել, որ հարվածողը ռուսական հրթիռ է եղել։

«Ականատեսի տեսանյութը հստակորեն արձանագրել է այն պահը, երբ հրթիռը թռել է և հարվածել տանը»,- նշում է Astra-ն։

Ըստ աղբյուրի՝ այս շենքից մեկ կիլոմետր հեռավորության վրա էլեկտրական ենթակայան կա։

Քաղաքային վարչակազմն արտակարգ դրություն է հայտարարել շրջանային մակարդակով։ Շապսուգ հանգստի կենտրոնում բացվել է ժամանակավոր կեցության կենտրոն։ Բնակիչներին թույլ կտրվի մտնել տներ և բնակարաններ փուլ առ փուլ, երբ իրավապահ մարմիններն ավարտեն իրենց հետաքննությունը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ շենքի մոտակայքում այրվել է 15 մեքենա, իսկ 25-ը՝ վնասվել։

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն «աննշան վնաս է հասցրել մարզի վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքներին»։ Օրյոլ քաղաքում և մարզի այլ մունիցիպալիտետներում վնասվել են մի քանի տներ և մասնավոր տրանսպորտային միջոցներ։

«Օրյոլի Սևերնի և Ժելեզնոդորոժնի շրջանների որոշ տներում էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են տեղի ունեցել, հետևանքները վերացվում են։ Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում մասնագիտացված աշխատանքներ են իրականացնում»,- գրել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չի տուժել։

Պրիմորսկ-Ախտարսկում էլ անօդաչուի բեկորներ են ընկել՝ կոտրելով երկու մասնավոր տների պատուհանները: Անօդաչու թռչող սարքի բեկորները նաև ընկել են «Աֆիպի» նավթավերամշակման գործարանի տարածքում: Վիրավորներ և ենթակառուցվածքների վնասներ չկան: Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, որը մարվել է:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 20-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև հունվարի 21-ի առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է 128 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի