ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին և պետության տեղադիրքին աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած գործընթաց գնահատվում է բացառապես աշխարհաքաղաքական կողմնորոշումների պարզունակ պրիզմայով:

Անդրադառնալով Ռուսաստանից կախվածությունը թոթափելու իշխանությունների քաղաքականությանը՝ քաղաքագետն ընդգծել է այլընտրանքի անհրաժեշտությունը. «Երբ որ դուք ասում եք, որ մենք ուզում ենք այս կախվածությունից հեռանանք, որովհետև պարզվել է՝ մեզ բարեկամ չեն և յլն, դա նշանակում է՝ որ դու պիտի ալտերնատիվ տաս։ Եվ երբ որ այդ ալտերնատիվը համոզիչ չի… Դու չես կարող դուրս գալ դրա տակից։ Մենք որևէ ալտերնատիվներ ունե՞նք, թե չունենք»։

Սարգսյանի համոզմամբ՝ հայ հասարակությունը պատմականորեն կանգ է առել անցյալում և չի կարողանում արժևորել իր անկախությունը. «Հայերը մնացել են 1921 թվականին։ Ոնց որ գերխնդիր էր Հայաստանի ստեղծումը՝ որպես պետություն վերջնականապես Կարսի պայմանագրով դա հաստատվեց… ժողովուրդը չէր էլ կարող այս 30-35 տարվա մեր նորագույն պատմությունը գնահատեր… Անկախությունը ստացան, ոչ մեկը չէր հասկանում՝ ինչպես ստացան… չօգտագործվեց…»։

Համեմատելով հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի վարած քաղաքականությունները՝ քաղաքագետն արձանագրեց. «Տեսեք, Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը անընդհատ խոսում է, որ մենք ստեղծել ենք նոր իրականություն, մենք բոլորին ստիպել ենք հաշվի նստել մեզ հետ… Իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք ասում ենք գիտեք ինչ է, այս-այս բաները կդնենք, էսքան տարածքը, ես ճանաչել եմ, սենց»։

Նա խոսել է նաև ապաշրջափակման հարցից․ «Երբ որ դու էս կամ էն պատճառով հրաժարվում ես որոշում ընդունելուց… ինքդ կդառնաս այն, որ քեզ հետ խոսեն։ Մեզ զրկել եք որոշում ընդունելու հնարավորությունից, ԹՐԻՓՓ-ի մասին է խոսքը։ Բոլորը շատ ուրախ են, որ դրել են դա նստել… Ինչ որ դու ստեղծում ես, նա էլ քեզ տանում է համապատասխան տեղ… Եթե դու տրամադրված չես, նշանակում է՝ դու ուրիշի ձեռքին խաղալիք ես դառնալու»։

Ըստ քաղաքագետի՝ միջազգային դերակատարները, մասնավորապես ԱՄՆ-ը, չեն աջակցի տարածաշրջանային այնպիսի նախագծերի, որոնք կուժեղացնեն Ռուսաստանին.
«Միացյալ Նահանգները մեծ սիրով իրենց ձեռքի տակ շատ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի միջոցով ամբողջ Եվրոպան դրել են Ռուսաստանի տակ, փակել են դեպի արևելք, հանկարծակի այսպես մի հատ գեղեցիկ ճանապարհ տան»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան