Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հայտարարությամբ են հանդես եկել, հաջորդ ամիս Ասվտրիայում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․

Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։

Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է, որը Հայ Եկեղեցու Նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ Քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների կողմից։ Որպես Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց Պետականությունը։
Համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, Հայ Եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին, Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում՝ սույն հարցերը հստակեցնելու և ապա Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում ընդգրկելու, ինչպես նաև հրավիրված սրբազաններին նախապես մանրամասներին տեղեկացնելու համար։

ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց, մասնագետների և հավատացյալների կողմից Հայ Եկեղեցու վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերը մնացել են անարձագանք։ Հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցրած անձի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքներին, նրա հետ հանդիպելու և հարցը քննարկելու վարչապետի առաջարկին՝ մինչ օրս որևէ պատասխան չի տրվել։

Վերոնշյալ պատճառներով և առանց բավարար նախապատրաստության, հիմնավորված չէ, անկարելի է նման ժողովի գումարումը։ Այսպիսի իրավիճակում կայացվող ապակառուցողական ժողովի կողմից առնվելիք կանխակալ որոշումները կանոնական չեն և չեն կարող լինել ընդունելի։ Առավել ևս, որ նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին։

Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․

ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը,

բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև,

գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար,

դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը,

ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին,

զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։

Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։

«Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանը համակարգող խորհուրդ է ձևավորել ու հայտարարել «եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին»։