«Հայտարարում ենք եկեղեցու բարենորոգման մերկնարկի մասին»․ Նիկոլ Փաշինյանը համակարգող խորհուրդ է ձևավորել

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կեցավայրում նրա հետ գտնվող 7 եպիսկոպոսները։

Նա ներկայացրել է նաև հայտարարության տեքստը։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման

Սույն ներքոստորագրյալներս.

– հավատարիմ ու հավատավոր զավակները լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոսի և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ հավատացյալ, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը,

– ընդգծելով Հայաստանի Հանրապետության արժեքային համակարգի զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,

– մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փառացի պետքի և նրա ձեռավար շրջանակների ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և բարոյալքության առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարի հայրենանվեր արժանավորի հանրագործության դրսևորմամբ,

– դատապարտելով և անընդունելի համարելով եկեղեցու քաղաքականության մեջ ներքաշվելու, այն տարբեր օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակապետական գործելակերպը,

– արձանագրելով, որ եկեղեցու կամայական կառավարումը եւ խտրականությունը հանգեցրել են հոգևոր կյանքի բնականոն ընթացքի խաթարման, եկեղեցու ներսում պառակտումների, ազգային-հոգևոր արժեքների հետընթացի,

– ընդունելով եւ ճանաչելով մեր բաժին մեղավորությունը եւ պատասխանատվությունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված այս իրավիճակի համար եւ աշխարհասփյուռ հայությանը անհրաժեշտություն,

– համոզված լինելով, որ արժեքային համակարգի վերականգնումը՝ առանց մեր արժեհամակարգային կենտրոնի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման,

Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետեւյալ ճանապարհային քարտեզով.

  1. Բարենորոգման օրակարգի հանրահռչակում,

  2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փառացի հետեւում (հանգանակություն),

  3. Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

  4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրության ընդունում։ Կանոնագրությունը պետք է սահմանի ամբողջական սկզբունքների պահպանում, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

  5. Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականաց դասի եւ բոլոր հետեւորդներին կոչ ենք անում աջակցել, միանալ Եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի։

Մենք՝ ներքոստորագրյալներս, ձեւավորում ենք Համակարգող խորհուրդ, որին վերապահում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Սույն կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ»,-նշվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսները։

Տեսանյութում երևում է, ինչպես են եպիսկոպոսներից 7-ը տեղում ստորագրում հայտարարության տեքստի տակ։

Ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ «այս ճանապարհին» կարևոր իրադարձություններ են սպասվում․ հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ճրագալույցի պատարագը և Սուրբ ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հրապարակված տեսանյութն ավարտվում է ներկաների աղոթքով։

Ուշագրավ է, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու արշավում իրեն դիրքավորել էր որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իսկ հայտարարության տեքստը ստորագրեց որպես ՀՀ վարչապետ։ Փաշինյանը համակարգող խորհուրդի կազմը ընթերցելիս իրեն ներկայացրեց որպես վարչապետ, այլ ոչ թե որպես շարքային հավատացյալ։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացը սկսել է կես տարի առաջ։ 2025-ի երկրորդ կեսին նա նախ Գարեգին Բ-ին հրապարակավ հարցեր էր ուղղում զավակ ունենալու մասին, հետո արդեն սկսեց պնդումներ անել։ Տարեվերջին էլ իշխանական լրատվամիջոցը, վկայակոչելով ՀՀ ԱԱԾ-ին, փաստաթուղթ հրապարակեց, որի համաձայն Գարեգին Բ-ի եղբայրը` ՌԴ-ում հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ։

Հավելենք, որ Գարեգին Բ-ն հայտարարել է չհեռանալու և իր հոգևոր ծառայությունները հայ ժողովրդին մատուցելու մասին։