COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Բոլորը

COP17-ի կազմակերպման համար 12 մլրդ 38 մլն դրամ կամ, այս պահի փոխարժեքով, շուրջ 33 մլն դոլար է ծախսվել Հայաստանի պետական բյուջեից։ Factor TV-ն  ուսումնասիրել է գնումների պետական համակարգում այս պահին հրապարակված պայմանագրերը և պարզել, թե որ ծառայության դիմաց ինչքան գումար է վճարվել։

Կառավարությունը COP17-ի կազմակերպումը վստահել է «Դոպինգ Սփեյս»-ին։ Այս ընկերությունն ընտրվել է առանց մրցույթի։

COP17-ի պլանավորման, համակարգման, անցկացման վայրի պատրաստման ու ժամանակավոր ենթակառուցվածքների տեղադրման, ինչպես նաև պատվիրակների լոգիստիկայի, տրանսպորտի և հյուրանոցային սպասարկման ապահովման համար 2 մլրդ 619 մլն դրամ է հատկացվել։ 

Գումարը ներառում է նաև անձնակազմի հավաքագրման, ցուցահանդեսների կազմակերպման, սարքավորումների մատակարարման և տեխնիկական աջակցության ծախսերը։

5 մլրդ 694 մլն դրամ  վճարվել է  COP 17 համաժողովի աուդիովիզուալ և պրեզենտացիոն համալիրի ծառայությունների ապահովման համար։

Շուրջ 100 մլն դրամ տրամադրվել է թարգմանչական ծառայությունների ձեռք բերման համար, որից 9 մլնը ներկայացված է որպես չնախատեսված ծախս։

10 մլն 350 հազար դրամ էլ՝ դիսպենսերների միջոցով խմելու ջրի ապահովման համար։

Սննդի և ըմպելիքների կազմակերպված մատուցման ծառայությունն արժեցել է 9 մլն 892 հազար դրամ։

421,5 մլն դրամ՝ տրամադրվել է մաքրման և աղբահեռացման աշխատանքերի իրականացման համար։

119,5 մլն դրամով պայթուցիկ նյութերի տեղորոշիչ սարքերի, ձեռքի մետաղական դետեկտորների, ռենտգենահեռուստատեսային համակարգերի և կամարաձև մետաղական դետեկտորների ծառայություններ են ձեռք բերվել։

897,6 մլն դրամով էներգիայի անխափան ապահովման ծառայություն է ձեռք բերվել:

357 մլն դրամ է հատկացվել գովազդային արշավի համար։ Սա ներառում է սոցալական ցանցերում, լրատվամիջոցներում հոլովակների տարածումը, միջազգային հարթակներում իրազեկումը։ Բացի այս, 208 մլն դրամով էլ արտաքին գովազդային ծառայություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, գովազդների հայեցակարգի մշակումն արժեցել է 12,4 մլն դրամ, պաստառների տպագրությունն ու տեղադրումը` 30 մլն դրամ, 66 մլն դրամով գովազդային վահանակներ են վարձակալվել չորս ամիս ժամկետով, այլ վահանակներ, որոնք օդանավակայանի տարածքում են, վարձակալվել են 38 մլն դրամով, 27 մլն դրամ էլ նախատեսվել է չնախատեսված ծախսերի համար։

COP17-ի մասնակիցների տեղափոխումն ապահովելու համար 487 մլն դրամով վարձակալվել են ավտոբուսներ և մեքենաներ։ Մեկ ավտոբուսի վարձակալության համար վճարվել է 387 հազար դրամ, ընդհանուր ծախսը կազմել է 232 մլն դրամ, Տոյոտա Քեմրի մակնիշի մեկ ավտոմեքենայի վարձակալությունն արժեցել է 164 հազար դրամ, ընդհանուրը՝ 18 մլն դրամ։

371 մլն դրամով կահույք է ձեռք բերվել․ 31 հատ 155 հազար դրամանոց աթոռ, որի ընդհանուր արժեքը շուրջ 5 մլն դրամ է, շուրջ 51 մլն դրամ հատկացվել է 3260 հատ ստանդարտ աթոռին։ Մեկ այլ տեսակի մեկ աթոռ գնվել է 28 հազար դրամով, որն ընդհանուր 26 մլն դրամ է արժեցել։ 1 մլն 780 հազար դրամով 60 հատ կոկտեյլային սեղան է գնվել։

223 մլն դրամով ձեռք է բերվել աուդիովիզուալ բովանդակության մշակման և արտադրության ծառայություն։ Սա ներառում է, օրինակ, COP17 լոգոյի 80 վայրկյանանոց հոլովակի պատրաստում, որն արժեցել է 12 մլն 480 հազար դրամ։ Մեկ այլ հոլովակ, որի տևողությունը մինչև 90 վայրկյան է եղել, արժեցել է 45 մլն 240 հազար դրամ։

Ուշագրավ է, որ 45 մլն դրամ է վճարվել է նաև 40 րոպե տևողությամբ ֆիլմի պատրաստման համար։ Ընդ որում՝ ֆիլմը եղել է, թե հայերեն, թե անգլերեն։ 10 հատ 3-ից 5 րոպե տևողությամբ տեսանյութերի և դրանց շորթերի պատրաստման համար էլ վճարվել է 43 մլն 680 հազար դրամ։

56 մլն դրամ էլ արժեցել է մեկ հատ 5-7 րոպե տևողությամբ հոլովակի պատրաստումը։

Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմի նկարահանումը արժեցել է 116 մլն դրամ։ Միայն այս ֆիլմի սցենարի մշակման համար 6 մլն 300 հազար դրամ է վճարվել։ Բեմադրող ռեժիսորին վճարել են 12,3 մլն դրամ, իսկ բեմադրող օպերատորին շուրջ տասը մլն դրամ, 7,3 մլն դրամով տեսախցիկներ են վարձակալել,  ֆիլմի պատրաստման ընթացքում 5 մլն 600 հազար դրամ էլ ծախսել են սննդի վրա։

Կրծքանշանների, ջրաման-թերմոսների, էկո պայուսակների բեյջի թելերի համար վճարվել է 289 մլն դրամ։ 

103 մլն դրամ վճարվել է տեսահսկման համակարգերի ծառայության ձեռքբերմանը։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը COP17-ի շրջանակներում 12,5 մլն դրամ է վճարել «Դոպինգ Սփեյս»-ին «Օպերա սյուիթ» և «Կոնգրես» հյուրանոցներում ընդհանուր 54 սենյակ վարձակալելու համար։ Միավորի արժեքը նշված չէ։

«Դոպինգ Սփեյս»-ն COP17-ը կազմակերպելու համար պայմանավորվածություններ է ձեռք բերել ենթակապալառուների հետ, որոնք մատուցել են ծառայությունները։ Նշենք, որ պայմանագրերում նշված չեն, թե «Դոպինգ Սփեյս»-ը որ ընկերություններից է ծառայություններ ձեռք բերել և ինչ սկզբունքով են ընտրվել ենթակապալառուները։ Ըստ այդմ էլ անհայտ է մնում «Դոպինգ Սփեյս»-ի և այդ ընկերությունների կապը։

Հիշեցնենք՝ «Դոպինգ Սփեյս»-ն այն ընկերությունն է, որը պետական միջոցների հաշվին կազմակերպել էր Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում և այժմ հրաժարվում է կառավարությանը հետ վերադարձնել վերադարձի ենթակա 1,3 մլն դոլարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան