Հայաստանը՝ Թրամփի «Խաղաղության խորհրդում»․ մշտական անդամ դառնալու գինը 1 մլրդ դոլար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանը կդառնա Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Նամակն ուղարկվել է հունվարի 16-ին, այսօր այն հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակը։

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրել Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, միանալու պատմականորեն վճռորոշ և նշանակալի նախաձեռնության՝ ուղղված Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդմանը, և միաժամանակ համարձակ նոր մոտեցում  սկսել գլոբալ հակամարտությունների կարգավորման հարցում։ Մոտ ապագայում մենք կհավաքենք մեր նվիրված գործընկերներին, որոնց մեծ մասը բարձր հեղինակություն վայելող համաշխարհային առաջնորդներ են»,- նամակում նշել է Թրամփը։

Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել նոր ձևավորվող Խորհրդի լիազորված ներկայացուցիչ՝ իր անունից նիստերին մասնակցելու համար։ Նամակում նշվում է, որ Համապարփակ ծրագիրը և Խորհրդի կանոնադրությունը ևս ուղարկված են, մնում է միայն Հայաստանի վարչապետը ստորագրի և վավերացնի։

Bloomberg պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր Խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը երեք տարի՝ անդամակցության պահից, իսկ մեկ միլիարդ դոլարի ներդրումը երաշխավորում է մշտական անդամակցություն։ Արդյո՞ք Հայաստանը մտադիր է Թրամփի նախաձեռնած Խորհրդի մշտական անդամ դառնալ:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ պետք է քննարկվի Խորհրդին անդամակցության և դրանից բխող պարտավորությունների հարցը։

Գազայում պատերազմի վնասների մասին տարբեր գնահատականներ կան, որոշ հաշվարկներով՝ դրանք հասնում են մինչև 100 միլիարդ դոլարի, ասում է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Թրամփը կլինի Խորհրդի առաջին նախագահը, նա կորոշի՝ ո՞ւմ հրավիրել կազմակերպություն։ Խմբում որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ, յուրաքանչյուր անդամ պետություն կունենա մեկ ձայն։ Միևնույն ժամանակ, բոլոր որոշումները ենթակա են նախագահի հաստատմանը։ 

ԱՄՆ նախագահական վարչակազմը հրավերներ է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Նրանք ընդունել են ԱՄՆ նախագահի հրավերը, միայն Ռուսաստանը դեռևս պատասխան չի տվել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Թրամփի նախաձեռնած Խորհրդին, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ մինչև 200 տոկոս մաքսատուրք սահմանելու մտադրության մասին։ Ըստ Թրամփի՝ դա կստիպի, որ Մակրոնը ընդունի իր հրավերը։ 

Արդյո՞ք Խաղաղության խորհուրդը կփոխարինի ՄԱԿ-ին․ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ միայն ԱՄՆ քաղաքական կամքով դա չի կարող իրականանալ, բայց ՄԱԿ-ի դերակատարման նվազումը, ըստ նրա, վերջին տարիներին ակնհայտ է։ 

Ավելի քան 14 մլրդ պարտք ունեցող Հայաստանն արդյո՞ք կդիտարկի  Խաղաղության խորհրդի մշտական անդամ դառնալու հավանականությունը, ի՞նչ միջոցներից կարող է վճարվել 1 մլրդ դոլարը և ի՞նչ կշահի քաղաքական իմաստով․ այս հարցերի պատասխաններն առայժմ մշուշոտ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան