Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատարել Mariner լցանավի անձնակազմից երկու ռուսներին ազատ արձակելու խոստումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս չի կատարել Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ զինված ուժերի կողմից առգրավված Bella 1 (Mariner) լցանավի անձնակազմից ՌԴ երկու քաղաքացիներին ազատ արձակելու խոստումը, գրում է Meduza-ն։

«Երբ իմացանք, որ լցանավը գրավվել է, մենք շտապ խնդրանքով դիմեցինք ամերիկյան կողմին. մեր գերակա խնդիրը մեր քաղաքացիների ազատ արձակումն էր։ Նրանք երկուսն են։ Մեզ, ըստ էության, նույն օրը կամ հաջորդ առավոտյան վստահեցրին, որ նրանց ազատ արձակելու որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով։ Սակայն, ցավոք, հաջորդ օրերը ցույց տվեցին, որ այս որոշումը չի իրականացվում։ Մենք ակնկալում ենք, որ մեր ամերիկացի գործընկերները կկատարեն իրենց խոստումը, որը նրանք փոխանցել են մեզ»,- մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Հունվարի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում պնդում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին։

Վաշինգտոնը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի