Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Բոլորը

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչության հետևանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ պատանդառվեց մի քանի ժամով։ 

Ամբաստանյալի աթոռին հայտնվեց 7 անձ՝ զինված խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, արյունալի իրադարձությունից 4 տարի անց դատավոր Սամվել Ուզունյանը 6 անձի դատապարտեց ցմահ, իսկ մեկին՝ 14 տարվա ազատազրկման, բայց ոճրագործությունից 27 տարի անց դեռևս շատ հարցեր անպատասխան են։

«Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչ այժմ անհայտ են։ Հոկտեմբերի 27-ի կատարողները այն ժամանակվանից ձերբակալված են, ցմահ իրենց պատիժը կրում են։ Նման հանցագործությունները պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ճանապարհը կամ ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ հնչում են կարծիքներ, որ ոճրագործության հետևանքով ստեղծված իրավիճակը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին նախագահի պատգամավոր որդին կոշտ բառապաշարով է հակադարձում ԱԺ նախագահին։

«Իմ ընտանիքի համար շատ անընդունելի է և վիրավորական, երբ այս ամենինչի մեջ փորձում են ուրիշ կոնտեքստում նաև մեղավորության սլաքներ ուղղել, որովհետև բացի այն, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության համար, մեր երկրի համար, դրանից բացի՝ նաև մեր ընտանիքի համար այդ օրը անձնական ողբերգություն էր, որովհետև այստեղ զոհվել են նաև մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին»,- նշում է Լևոն Քոչարյանը:

Գլխավոր դատախազի պաշտոնը ստանալուց 1,5 տարի անց Աննա Վարդապետյանը որոշում կայացրեց քրեական վարույթով նախաքննությունը շարունակել։ Այսօր առավոտյան գերատեսչությունը ներկայացրեց  մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։

«Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ»,- նշվում է դատախազության հաղորդագրության մեջ։ 

Ոճրագործությունից 27 տարի անց քրեական գործից որոշ փակագծեր է բացում այդ ժամանակ Զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Ջհանգիրյանը։

«Դատարան չի հասել Նաիրի Հունանյանի, Կարեն Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի՝ քեռու վերաքննիչ բողոքները, որը հնարավոր չէր, որ չգրվեր: Բացի նրանից, որ դրանք պիտի գրեին, նրանք նաև իրենց փաստաբաններն ունեին, պաշտպանները, որոնք նրանք էլ պիտի գրեին էդ բողոքները, բայց էդ բողոքները չի գնացել: Ինչի՞ չի գնացել… Ենթադրում եմ, որ էդ բողոքների մեջ ինչ-որ աննպաստ հանգամանքներ են հիշատակված եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ արյունալի իրադարձությունների գիշերը բանակցություններ են տեղի ունեցել․ «էդ գիշերը տեղի ունեցող բանակցությունների՝ Քոչարյան, Նաիրի Հունանյան, Ալեքսան Հարությունյան, ընթացքում տրված երաշխիքների շուրջ: Ինչ-որ բաներ, այսինքն, էդ բողոքների մեջ եղել ա, որովհետև արդեն ցմահ իրենք որ դատապարտվել են, էլ կորցնելու ոչինչ չեն ունեցել: Էն ժամանակ գնդակահարություն կամ բան չկար, առավելագույնը ցմահ դատապարտումն էր: Էդ մարդիկ էլ արդեն ցմահ դատապարտվել էին, բնականաբար, ինչ ունենային, արդեն պետք է ասեին դատարանում»:

Գագիկ Ջհանգիրյանի համար Դատախազության այսօրվա տարածած հաղորդագրությունը այն մասին է, որ վերջին ժամանակներում նախաքննությունը գործով հաջողություն չի արձանագրել, քանի որ քննչական խումբը չի կարողացել ամբողջովին ծանոթանալ գործի նյութերին:

«Ես կառաջարկեմ՝ Գլխավոր դատախազը հենց էսօր հանձնարարություն տա, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը օր առաջ, ժամ առաջ գտնի, հայտնաբերի Նաիրի Հունանյանի վերաքննիչ բողոքը կամ բողոքները, և էդ բողոքների բովանդակությունը դառնա լուրջ ուսումնասիրության և քննության առարկա: Դրանում հիշատակված փաստերը, հանգամանքները դառնան քննության առարկա: Հասկանո՞ւմ եք, որովհետև տարիներ են անցնում, մարդիկ են մահանում, հիշողություն են կորցնում»,- շեշտեց Ջհանգիրյանը։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար մեղադրյալի աթոռին նստած 8 անձանցից այս պահին ողջ են միայն երեքը՝ Նաիրի ու Կարեն Հունանյանները և Դերենիկ Բեջանյանը։ Դեռևս 2013 թվականի հոկտեմբերին Վահան Իշխանյանը գրել էր, որ Հունանյան եղբայրներից Կարենը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան