ՀՀ ԱՀԾ-ն ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է անում հետևություններ անել

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Այսպիսի կանխատեսում է արել Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը։ Գերատեսչության՝ այսօր հրապարակված զեկույցում նշվում է, որ ՀՀ-ի կողմից անդամակցության սառեցման պահպանումը գնահատվում է ՀԱՊԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր։

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին առաջարկում է «հետևություներ անել ստեղծված իրավիճակից»։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը 2024 թվականին հայտարարեց, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ՀՀ-ն հրաժարվեց նաև իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Նշենք, որ ԱՀԾ-ն իր զեկույցում որևէ ակնարկ կառույցից դուրս գալու վերաբերյալ չի արել։
ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ-ին սկսեց քննադատել 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո։

ՀԱՊԿ-ը ոչ միայն չմիջամտեց ներխուժմանը, այլև քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի ագրեսիային։

Նարեկ Կիրակոսյան