«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Բոլորը

Ազգային ժողովում ունեցած ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին, Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին և Հյուսիսային Կորեայի հետ համեմատություններին։

Ռուբինյանը նախ կոչ արեց ընդդիմադիրներին զգույշ լինել միջազգային համեմատություններ անելիս։

«Առաջինը, հարգելի՛ գործընկերներ, ես առաջարկում եմ մի քիչ զգույշ արտահայտվել, հանկարծ միջազգային սկանդալ չդառնա, չէ՞ որ, օրինակ, ձեր երազանքներում, երբ որ «հաջորդ վարչապետը», այսինքն՝ Սամվել Կարապետյանը, դառնա վարչապետ, մարդ է, կարող է Մոսկվայում «Ժողովրդավարությունը 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի ժամանակ հրավիրված լինեն ինքը և Կիմ Չեն Ընը, ո՞նց է նայելու այդ մարդու դեմքին»,- ասաց Ռուբինյանը։

Շարունակելով նույն թեման՝ նա անդրադարձավ նաև Ստեփանավանի ընտրությունների ընթացքում ընդդիմադիր թեկնածուի շուրջ հնչած ընտրակաշառքի մեղադրանքներին։

«Կամ հնարավո՞ր է, ասենք, Հյուսիսային Կորեայի քաղաքներից մեկում ընտրություններ լինեն, ընդդիմադիր թեկնածուն իր սենյակում մեկին կալոդով փող տա, ասի՝ «Դիր ջեբդ»։ Հնարավո՞ր է այդպիսի բան Հյուսիսային Կորեայում․ չէ՛, հնարավոր չի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Ռուբինյանն այնուհետև անդրադարձավ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ հակադարձելով ընդդիմության այն հայտարարություններին, թե համայնքում ՔՊ-ն քաղաքական պարտություն է կրել։

«Այստեղ մեր գործընկերը եկավ, ջղայն-ջղայն ասեց՝ «Ստեփանավանը գնահատականը կտա»։ Դե տվել է, ժողովո՛ւրդ ջան, տվել է ձեզ այդ գնահատականը, ձե՛զ է տվել։ Անգամներով ձեզնից ավելի շատ ձայն ենք ստացել, և այսինքն՝ դուք պարտվել եք Ստեփանավանում․ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա։

ԱԺ նախագահը քննադատեց նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ ՏԻՄ ընտրություններին միայն մեկ համայնքում մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժը պնդում է, որ իր մասնակցությունը վնասում է ՔՊ-ի դիրքերին, ապա պետք է մասնակցեր ընտրություններին նաև մյուս համայնքներում։

«Պարզ սիլոգիզմ է՝ եթե որտեղ կա «Ուժեղ Հայաստանը», կտրվում են մեր թևերը, ուրեմն «Ուժեղ Հայաստանը» պիտի բոլոր տեղերում մասնակցի, որ մեր թևերը կտրի։ Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մե՞ջ եք մեր հետ, իրական ընդդիմություն չեք դուք․ դա է բխում միայն»,- հայտարարեց Ռուբինյանը։

Ելույթի ավարտին նա ընդդիմությանը կոչ արեց չխուսափել քաղաքական պայքարից և մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

Դրանից հետո նիստը նախագահողը տեղից հնչած ռեպլիկների համար նախազգուշացում հայտարարեց պատգամավոր Էդգար Ղազարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան