«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Լուրեր

25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի դատավորների միության՝ Սահմանադրության նոր նախագծով դատական իշխանության անկախությանը սպառնացող դրույթների վերաբերյալ հայտարարությունը համարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված լուրջ փաստաթուղթ։ Նրա գնահատմամբ՝ այն կարող է փոխել քաղաքական իրադրությունը և նպաստել իշխանափոխությանը։

Նա բարձր է գնահատել նաև Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ երկուսն էլ որակելով շրջադարձային իրադարձություններ։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ ստորև․

«Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» առիթով Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։

Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։ Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։

Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որի շուրջ նախատեսվում են հանրային քննարկումներ։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնել են ՀՀ իշխանությունները՝ գործող Սահմանադրությունը նորով փոխարինելու նպատակով։ Նախագիծը պետք է անցնի քննարկումների և սահմանված ընթացակարգերի փուլերը, իսկ նոր Սահմանադրության ընդունման հարցը նախատեսվում է լուծել հանրաքվեի միջոցով։