Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
Քաղաքականություն
25.11.2026 | 15:17
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցը համաձայնեցվել է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցվել է։ Մենք լրացուցիչ կհայտարարենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ արդյո՞ք սպասվում է Փաշինյանի այցը Ռուսաստան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվա իր այցը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

