Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավորների այն մեղադրանքներին, թե ինքն է հարձակվել ելույթ ունեցողի վրա և սադրել բախումը։

«Այս պահին չէի ուզենա ինչ-որ թեմաներ քննարկել այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, թե ով է սադրիչը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ նմանատիպ միջադեպեր պատահում են աշխարհի շատ երկրների խորհրդարաններում, սակայն ցավ հայտնեց, որ դա տեղի է ունենում հանրության աչքի առաջ. «Բայց մենք հաստատ դրա մեղավորը չենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, բայց որ եղավ էլ, այնպես չէ, որ շատ դժգոհ ենք»։

Դիտարկմանը, թե ինչու չի հաջողվում մնալ բարեվարքության սահմաններում, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովում կա «հայացքների տարբերություն»։

Հարցին, թե որքան ժամանակ հանրությունը դեռ պետք է ականատես լինի նմանատիպ իրավիճակների խորհրդարանում, Նարեկ Կարապետյանը եզրափակեց. «Այնքան ժամանակ, մինչև խաղի կանոնները Հայաստանում հավասար լինեն բոլորի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան