Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Բոլորը

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց հայհոյանք հնչեցնելու մասին պնդումները։ «Կոռեկտության սահմաններից դուրս բացարձակապես որևէ բառ չի հնչել»,- վստահեցրեց Չախոյանը։

Նա պնդեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն առաջինն է հարվածել իրեն՝ բռնելով կոկորդից։

«Գառնիկին ո՞վ է տվել այդ իրավունքը Ազգային ժողովի պատգամավորի կոկորդից բռնել կամ ձեռք բարձրացնել»,- ասաց Չախոյանը։

ՔՊ-ական պատգամավորը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց խուլիգանական պահվածք՝ ընդգծելով, որ ԱԺ-ն փողոցային հարցեր լուծելու վայր չէ։

«Եթե այդ մարդկանց կարծիքով իրենք մանդատ են ստացել, որ գան այս նիստերի դահլիճում փողոցային բարքեր-վարքերով փորձեն հարցեր լուծել, իրենք չարաչար սխալվում են»,- հայտարարեց նա։

Չախոյանը նաև պնդեց, որ Հայաստանին անհրաժեշտ է առողջ քննադատություն հնչեցնող ընդդիմություն, ոչ թե ուժ, որը դեմ է երկրի ապաշրջափակմանը։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունը պետք է փոխվի։

Միաժամանակ նա հերքեց պնդումները, թե ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը իշխանության կողմից նախապես պլանավորված էր։ Խոսելով միջադեպի հնարավոր հետևանքների մասին՝ Չախոյանը հայտարարեց․ «Հուսով եմ՝ սա դաս կլինի ընդդիմության համար, այն «Ուժեղ Հայաստանի» ուժեղ տղաների համար, ու կհասկանան, որ այսուհետև պատգամավորի վրա ձեռք բարձրացնելը իրենց վրա շատ թանկ կարող է նստել»,- ասաց իշխանական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան