Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, մինչև 2007 թվականը Ազգային ժողովում պատգամավորական գործունեություն ծավալած Հրանտ Խաչատրյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած բախմանը,, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը։

Անդրադառնալով խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վերջին ծեծկռտուքին, Խաչատրյանը նշել է. «Եթե ձևը համապատասխանում է բովանդակությանը, դա ինձ համար շատ նորմալ երևույթ է… Խնդիրն այն է, որ ձևն ու բովանդակությունը իրար հետ չեն համապատասխանում… մենք համարժեք ադեկվատ չենք արձագանքում իրականությանը»։

Նա անկեղծացել է, որ ժամանակին Գերագույն խորհրդում ևս եղել են նման միջադեպեր. «Եղել են ավելի շատ, հստակ ասեմ, որ ես էլ եմ բռունցքների, չէ, բռունցքներ ինձ վերագրեցին դատարանում, բայց… ֆիզիկական ազդեցության ձևեր կիրառել ենք… Հիմնական խնդիրը դրա պատճառների ուսումնասիրությունն է, թե մենք ինչու ենք հայտնվել մի վիճակում, մենք ազգովի ինչու ենք հայտնվել մի վիճակում, երբ փորձում ենք ձևով ծածկել բովանդակությունը։ …Պետք է համախմբված աշխատել, առանց ներքին տարաձայնությունների, որպեսզի կարողանան ուղղակի այդ փոթորիկը հաղթահարել»։

Պատասխանելով իշխանության հռետորաբանությանը առ այն, թե արդյոք կան երաշխիքներ, որ զիջումներից հետո Ադրբեջանը խաղաղություն պայմանագիր կստորագրի՝ նա նշել է. «Ես սկզբունքներով եմ առաջնորդվում… Ասել եմ՝ եթե մեր հարաբերություններում մեկն ու մեկը պիտի մյուսից վախենա, վախեցողը դու պետք է լինես։ Եթե համաձայն ես, շարունակենք այդ ձևով, եթե չէ, խաղաղ գոյակցենք։ Խնդիրն այն չի, ես Ադրբեջանին վստահում եմ, թե չեմ վստահում»։

Խաչատրյանը հիշել է նաև Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ իր նախկին զրույցները՝ թշնամանքը մոռանալու գաղափարի շուրջ. «Ասում էր՝ Հրանտ ջան, կլինի էս թշնամությունը մի 10 տարով մոռանանք… ասում էի՝ հա, Դավիթ ջան, եթե պայմանավորվենք որ 10 տարի հետո ինչ ենք անելու… Եթե կարողանանք պայմանավորվել, 10 տարի հետո ինչ ենք անելու, թեկուզ մեր նպատակմամբ եղած այսօրվա անվստահությունը, գոնե ես արդարացում կունենամ, որ պայմանավորվել եմ… Էն ժամանակ ինձ չհամոզեցին, իսկ հիմա ինչպե՞ս են համոզելու»։

Թուրքիայի մասով նա խիստ հստակեցրել է իր դիրքորոշումը, որը ներկայացրել է նաև միջազգային հանրությանը. «Էն ժամանակ էլ էին ասում՝ Թուրքիան այլևս նույնը չի… Այո՛, ես գիտեմ, որ Թուրքիան նույնը չէ։ Թուրքիան զարգացող երկիր է… Ընդ որում՝ այդ միտքը ես տարածել եմ աշխարհի գրեթե բոլոր կարևոր երկրների դեսպանատներին»։ Նա հավելել է նաև, որ պետք է որոշել՝ «ինչպես վարվենք մեր չակերտավոր բարեկամների հետ, ինչպես վարվենք մեր չակերտավոր թշնամիների հետ և ինչպես մենք այս ալեկոծությունից դուրս գանք»։

Խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին՝ նա տվել է հետևյալ գնահատականը. «Նախկինում էլ… ես ասել եմ, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության պատճառն այն էր, որ մենք թույլ էինք տվել, որ Մահվան հրեշտակը գա ու կանգնի մեր հասարակության գլխին… Իսկ երբ նա արդեն գալիս է ու կանգնում է, ինքն է որոշում իր զոհերին»։

Նա վերհիշել է նաև ԱԺ-ում այդ օրվա վերջին րոպեները, երբ հարց է հնչել Վազգեն Սարգսյանին.
«Սարգսյանը շատ տարօրինակ ձևով, շատ փափուկ պատասխանեց ու ասեց՝ գիտեք ինչ, ես հիմա հենց դրա մասին եմ մտածում։ Ու երբ հարցուպատասխանի ժամը ավարտվի կառավարության հետ, ես խնդրելու եմ Գերագույն խորհրդի ղեկավարությանը ինձ 15 րոպե ժամանակ տրամադրել լրացուցիչ հատկացնել, ես ձեզ ասելու բան ունեմ։ Ու դրանից հետո հերթական ելույթը հայտարարվեց… սկսվեցին կրակոցները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան