Հեռախոս՝ զուգարանի թղթի մեջ, անլար ականջակալ․ ինչպես են ուսանողները պատրաստվում քննություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Միկրոականջակալ, ժուչոկ, մինի նաուշնիկ․ տարբեր անուններով, բայց մեկ նպատակի համար։ Սոցիալական ցանցերում ու այլ կայքերում այսպիսի գովազդներ ու հայտարարություններ հաճախ կտեսնեք։ Վաճառողները ձեզ խոստանում են քննությունների արգելքը հաղթահարելու հեշտ ճանապարհ։ Factor TV-ն զանգահարեց հայտարարություններից մեկում նշված համարով․ ներկայացանք որպես ուսանող։   

Վաճառողը փորձում էր ամեն կերպ հիմնավորել իրենց ապրանքի  արդյունավետությունը՝ պնդելով, որ ոսպի հատիկի չափով ականջակալը վերջին տարիներին ուսանողների և դիմորդների շրջանում ամենապահանջվածն է։

Ուսանողները հնարամիտ են եղել են բոլոր ժամանակներում, բայց վերջին տարիներին   տեխնոլոգիական նորույթները նոր գլուխկոտրուկ են առաջադրում կրթության ոլորտի պատասխանատուներին։ Եթե նախկինում համեմատաբար հեշտ էր բացահայտել թղթից կամ հեռախոսի էկրանից արտագրության դեպքերը, այսօր կարգազանցներին բացահայտելը շատ ավելի բարդ է։ 

Նախորդ տարի բացահայտվել էր դեպք, երբ հեռախոսները նախապես զուգարանի թղթի մեջ փաթաթած դրել էին սանհանգույցի պատուհանագոգին, հետո դուրս եկել  կարիքները հոգալու պատրվակով, վերցրել դրանք և քննության ընթացքում արտագրել։  Մտահղացումն ավարտին չէր հասել, պատիժն էլ խիստ էր եղել։

«Եթե այդ սարքերը հայտնաբերվում են քննություն հանձնողների մոտ, նրանք զրկվում են քննությունը շարունակելու իրավունքից, քննությունը դադարեցվում է, և նրանք ոչինչ չեն ստանում։ Նրանք դուրս են հրավիրվում քննասենյակից՝ անկախ նրանից՝ հասցրե՞լ են օգտագործել, թե՞ ոչ»,- ասում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Եթե միասնական քննությունների դեպքում վերահսկողությունը համեմատաբար խիստ է,  նույնը չի կարելի ասել դպրոցական կամ բուհական քննությունների համար։ Հայաստանյան մի քանի բուհերի դասախոս, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ տեխնիկական միջոցների դեմ պայքարն անիմաստ է։

«Այս ամենը տխուր է նաև այն տեսանկյունից, որ ուսանողները Հայաստանում հիմնականում վճարում են չսովորելու համար: Այսինքն՝ ինչ-որ ռեֆերատ են առնում, կուրսային են առնում, չգիտեմ՝ ականջակալ են առնում, նանոտեխնոլոգիական հոգնա են անում, որ կարողանան այս հարցերը լուծել։ Բայց ինձ թվում է՝ ավելի հեշտ է սովորելը»,- ասում է փորձագետը։ 

Մարտիրոսյանն այլ լուծում է առաջարկում՝ ոչ թե գաջեթների օգտագործման դեմ պայքարել, այլ փոխել քննությունների ձևաչափը․ «Ոչ միայն դասավանդման պրոցեսը, այլ նաև քննական պրոցեսն արդեն պետք է վերանայվի, մեղմ ասած: Ինչ-որ երկրներ կան, որտեղ շատ տարօրինակ ծայրահեղ բաների են գնում, օրինակ՝ Իրաքում ամեն քննական շրջանում անջատում են ինտերնետն ամբողջ երկրում: Հիմա մարդիկ այդ ձևի լուծում են գտել, բայց կարծում եմ՝ պետք է պարզապես մտածել նոր քննական պրոցեսների մասին, որովհետև կանգնեցնել այս ամենը, կարծում եմ, դժվար է»։

Անլար ականջակալով, AI ակնոցով, թղթից կամ սմարթֆոնից արտագրելով․  քննությունների արգելքը հաղթահարելու տարբերակները գնալով ընդլայնվում են։ Բայց մասնագետները նշում են՝ կարևոր է փոխել ուսանողների վերաբերմունքը կրթության նկատմամբ առհասարակ, որպեսզի մարդիկ վճարեն սովորելու, այլ ոչ թե չսովորածը թաքցնելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան