Խորհուրդ եմ տալիս ընդդիմությանն այլևս չվերադառնալ այս դահլիճ․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Քննարկվում է մի օրենքի նախագիծ, որով խափանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքը ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս, ենթադրաբար, ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ»,- այս մասին Ընտրական օրենսգրքում փոփոխութոյւններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Եվ, ահա, այս պարզ նախագծի քննարկման համատեքստում մեր ընդդիմությունը հերթական անգամ որոշում է կայացնում լքել այս դահլիճը և, ինչն է տարօրինակ և զարմանալի, երբ պարոն Արծվիկ Մինասյանը մոտենում է այս ամբիոնին, սկզբում ասում է, որ մենք դեմ ենք, որ արտահերթ կարգով այս հարցը քննարկվի, քիչ անց ես կմոտենամ այս ամբիոնից և կներկայացնեմ, թե բովանդակային ինչի հետ խնդիր ունենք։

Երկու րոպե հետո մոտենում է այս ամբիոնին և որևէ բովանդակային անդրադարձ քննարկվող հարցին չի ներկայացնում։ Ընդհանրապես, ասում է մոտավորապես հետևյալը, որ սա մի նախագիծ է, որով մենք, այսինքն մեր իշխանությունը, պատրաստվում է ընտրակեղծիքները հետագա մեր կողմից կազմակերպել և այդ ընտրակեղծիքները օրինականացնել, մի ընդդիմություն, որը երբևէ մեր կողմից կազմակերպված որևէ ընտրություն, եթե չեմ սխալվում, չի վիճարկել, խոսում է սրա մասին և հեռանում է։

Ես կարծում եմ, որ այս քայլը կարելի է բնութագրել որպես հեռացող ընդդիմության մանիֆեստ, և խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում մեր ընդդիմությանը այլևս չվերադառնալ այս դահլիճ և մնալ հեռացած այս դահլիճից առհավետ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։