«Ուկրաինական զորքերը պետք է լքեն Դոնբասը». Պեսկով

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունները, որ տարածքային հարցը քննարկվելու է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև առաջին եռակողմ հանդիպման ժամանակ՝ ԱՄԷ մայրաքաղաքում, BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նախ՝ մենք, բնականաբար, չենք ցանկանում հրապարակայնորեն մանրամասնել քննարկվող դրույթները, ուստի ես չեմ կարող և չեմ ասի, թե ինչ է նկատի առնվում «Անքորիջի բանաձևով», քանի որ մենք դա համարում ենք անտեղի։ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է՝ Ուկրաինան և նրա զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը, դրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարևոր պայման է։ Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցային օրակարգում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների բանակցություններից հետո խոսել էր «Անքորիջի բանաձևի» մասին։

«Ամենակարևորն այն է, որ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու՝ ըստ Անքորիջում համաձայնեցված բանաձևի, երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա»,- ասել էր Ուշակովը։

Axios-ին աղբյուրները հայտնել են, որ տարածքային հարցը կլինի Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպման գլխավոր թեման։

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է. «Դոնբասի հարցն առանցքային է։ Այն կքննարկվի և կքննարկվի այն ձևաչափերով, որոնք երեք կողմերը կհամարեն նպատակահարմար։ Աբու Դաբիում՝ այսօր և վաղը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի